21 Մայիս 2013, 15:31
2368 |

Մեկ օր կենդանիների հետ

Մայիսի 23-ին Երևանի կենդանաբանական այգին կնշի Կենսաբազմազանության միջազգային օրը: Կենդանաբանական այգու կրթական կենտրոնում դպրոցականների համար «Հայաստանի կենսաբազմազանությունը» թեմայով բաց դաս կանցկացվի: Այն կվարեն կենդանաբանական այգու էկոլոգիական ակումբի սաները, իսկ Երևանի թիվ 198 ավագ դպրոցի աշակերտներն այգու տարածքում այցելուների և դպրոցականների համար էքսկուրսիա կկազմակերպեն, որի ընթացքում իրենց սիրելի կենդանու ապրելակերպի և վարքի վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ կներկայացնեն:

2000թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 22-ը' Կենսաբազմազանության կոնվենցիայի ընդունման օրը, հայտարարել է Կենսաբազմազանության միջազգային օր: Վերջին 100 տարիների ընթացքում արագացել է էկոհամակարգերի կործանման գործընթացը: Ուսումնասիրելով ֆիտոգենոֆոնդի ժամանակակից վիճակը' մասնագետները կարծում են, որ առաջնայում տեղի կունենա ֆլորայի աղքատացում, հատկապես' խիտ բնակչություն ունեցող երկրներում:

Այս թեմայով