20 Մայիս 2013, 15:43
1410 |

Նոր բեմ՝ նոր ներկայացումներով

Մոտ երկու տարվա ընդմիջումից հետո Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնը վերադառնում է բնականոն աշխատանքին: Երկարատև վերանորոգումն ավարտված է: Հիմա հերթը մեծ բեմելներինն ու շնորհանդեսներինն է։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնն այս տարի կունենա միանգամից երկու պրեմիերա, Ժորժ Բիզեյի «Կարմեն» օպերան և Չայկովսկու «Շելկունչիկ» բալետը։

Թատրոնի արտիստները կունենան նաև մի շարք հյուրախաղեր։ Նախ սիմֆոնիկ նվագախումբը մայիսին կմեկնի Օման, ավելի ուշ' բալետային խումբը կմեկնի Քաթար, որտեղ կներկայանա հայ հանդիսատեսի կողմից արդեն սիրված «Սպարտակով» ։

«Մեր արտիստներն ամեն անգամ հյուրախաղերից վերադառնալով ասում էին, թե երբ պետք է իրենք էլ նոր ու ժամանակակից թատրոն ունենան։ Մեր երազանքը վերջապես իրականություն է դարձել»,- ասում է թատրոնի տնօրեն Կամո Հովհանիսյանը։ Ի դեպ, օպերային թատրոնի բեմի կառավարման նոր' ժամանակակից համակարգի համար ծախսվել է 8 միլիոն եվրո։

Այս թեմայով