19 Մայիս 2013, 19:14
1464 |

Սարյանի տուն-թանգարանի մեկենասները

Մարտին Մոսկվայում' Արարատ Պարկ Հայաթում «Նաջար Արտ Գալերեան» կազմակերպել էր մասնավոր հավաքածուներից բաղկացած հայ անվանի նկարիչների «Առասպելների երկրի վարպետները» ցուցահանդեսը:

Sotheby’s աճուրդի տան Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ներկայացուցչության ղեկավար Միխայիլ Կամենսկու գլխավորությամբ տեղի ունեցավ բարեգործական աճուրդ-վաճառք ի նպաստ Մ. Սարյանի տուն-թանգարանի: Սարյանի արվեստի երկրպագուների մասնակցությամբ բարեգործական ակցիայի ամբողջ հասույթը՝ մոտ 150 000 դոլար, փոխանցվեց Սարյանի տուն-թանգարանին։ Վարպետի տուն-թանգարանի ֆոնդը հարստացավ ևս մեկ ցուցանմուշով․ երեկոյի ընթացքում «Երևան» ամսագիրը թանգարանին նվիրեց Սարյանի «Դերասանուհի Պաստուխովայի դիմանկարը»:

Մ. Սարյանի տուն-թանգարանն այցելուների համար բաց կլինի մինչև հունիսի 1-ը, որից հետո կփակվի ստացված միջոցներով հիմնանորոգում իրականացնելու: Դա առնվազն 1,5-2 տարի կտևի, որից հետո թանգարանը կվերազինվի լավագույն տեխնիկայով, ցուցասրահները կթարմացվեն, իսկ մեծ վարպետի աշխատանքների ցուցադրությունը կներկայացվի բոլորովին նոր մատուցմամբ:

Այս թեմայով