16 Մայիս 2013, 16:47
1560 |

Բարեգործական համերգ, որ դպրոցը չփակվի

Գյումրու Ջ. Բայրոնի անվան թիվ 20 դպրոցը միակն է Շիրակի մարզում, որ չունի ջեռուցում: 1996-ից դասասենյակները ջեռուցվել են էլեկտրական սալիկներով, որն ապահովում է ընդամենը 15-16 աստիճան ջերմություն: Դպրոցը կանգնած է փակվելու վտանգի առաջ, քանի որ ծնողները դեմ են իրենց երեխաների`ցուրտ դպրոց հաճախելուն:

Մայիսի 20-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և «Ար-Փի մյուզիքլ մենեջմենթ» ընկերությունը համատեղ բարեգործական համերգ կտան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգից գոյացած հասույթը կտրամադրվի Գյումրու դպրոցին: Համերգին կմասնակցեն ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, հրավիրված դիրիժոր Թոմաս Քարոլը և բրիտանացի ջութակահար Ռաֆայել Զամբոզիսկի-Պեյնը:

Ապրիլի վերջին Բայրոնի անվան դպրոցի խնդրով Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը հանդիպում ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Դեսպանը խոսել էր նաև բարեգործական համերգի ու հանգանականություն կազմակերպելու մասին:

Այս թեմայով