13 Մայիս 2013, 11:13
1837 |

«Հազարան բլբուլի» նորահայտ ձայները

«Հազարան բլբուլ» մանկապատանեկան մյուզիքլների հանրապետական մրցույթ-փառատոնն անց է կացվում 2012-ից։ Իրենց երաժշտական բեմադրություններով մասնակցում են Հայաստանի երաժշտական, արվեստի, պարարվեստի, հանրակրթական դպրոցների, մանկապատանեկան կենտրոնների, Հայորդաց տների մինչև 18 տարեկան սաները։

2-րդ «Հազարան բլբուլը». կազմակերպիչներն ու մշակութային գործիչներից կազմված ժյուրիի անդամները նախնական դիտումներով այցելել են հանրապետության 9 մարզեր։ 24 մյուզիքլից ընտրել են 10-ը, որոնք էլ անցել են 2-րդ փուլ։ Երաժշտական բեմադրությունները մայիսի 15-ին և 16-ին կներկայացվեն Թումանյանի անվան տիկնիկային և Երաժշտական կամերային թատրոններում։ Հայկական հեքիաթներից ու պատմություններից մինչև օտարազգի հեղինակների ստեղծագործություններ. ժյուրին կարևորում է պարի, երգի ու պոեզիայի համադրության գեղագիտական, կրթական ու դաստիարակչական առանձնահատկությունները։

2-րդ փուլում 10 բեմադրություններից ընտրվելու է լավագույն 6-ը։ Մրցանակային 2-րդ և 3-րդ տեղերը կիսվելու են, ամենաբարձր մրցանակը Գրան-պրին է։ «Հազարան բլբուլ» մանկապատանեկան մյուզիքլների մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են «Առաջ, երեխաներ» կրթամշակութային ՀԿ-ը, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը։ Կազմակերպիչները նկատում են, որ 2013-ին ավելի է բարձրացել մասնակիցների ակտիվությունը. մեծ է ոգևորությունը հատկապես մարզերում։

Այս թեմայով