08 Մայիս 2013, 13:24
2136 |

Մշակութային երկխոսությունը լուսանկարներում

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մայիսի 7-ին բացվել է «Մշակութային միջազգային երկխոսություն» թեմայով լուսանկարների ցուցահանդես' Մտավոր սեփականության ու Հանուն երկխոսության և մշակութային բազմազանության զարգացման համաշխարհային օրերի առթիվ:

Ցուցադրվում են հայ լուսանկարչուհի-արվեստագետ Տաթև Մնացականյանի' հայ և եգիպտացի հայտնի նկարիչներին ու քանդակագործներին նվիրված սև-սպիտակ լուսանկարները: Հեղինակը նախատեսում է ներառել նաև Արևմտյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Միացյալ Նահանգների, Կանադայի և Ռուսաստանի այն երկրներն ու քաղաքները, որտեղ կան մեծ հայկական համայնքներ և որոնք ազգերի միջև որպես մշակութային կամուրջ են ծառայում:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի վերջը:

Այս թեմայով