08 Մայիս 2013, 13:18
1633 |

Գրաֆիկա և քանդակ` մեկ ցուցահանդեսում

Գրաֆիկա և քանդակ, դիմանկարներ ու դիմաքանդակներ, կոմպոզիցիաներ, երիտասարդներ ու տարիքով արվեստագետներ, միության անդամներ և ոչ անդամներ. Նկարիչների միությունում մայիսյան հաղթանակներին նվիրված ցուցահանդես է բացվել' առանց որևէ սահմանափակումների: Գծանկարներ, պաստելային աշխատանքներ, ջրաներկ, գուաշ, ակրիլ, կոլաժներ, գրիչ, յուղաներկ, տուշ, ածուխ, ինչպես նաև փայտե, կավե, երկաթե, բրոնզե և քարե քանդակներ: Ցուցահանդեսը մեկ հարկի տակ է հավաքել ընդհանուր առմամբ 70 քանդակ և 190 գրաֆիկական աշխատանք:

Միությունում բազմիցս կազմակերպվել են քանդակի կամ գրաֆիկայի ցուցահանդեսներ, սակայն նրանց համատեղումը նորություն է. գրաֆիկական և քանդակային ցուցահանդես առաջին անգամ է կազմակերպվում:

Մայիսի 13-ին ժամը 15:00-ին Նկարիչների միությունում տեղի կունենա այս ցուցահանդեսի զրույց-քննարկումը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 17-ը:

Այս թեմայով