07 Մայիս 2013, 18:19
1194 |

Հայ ռեժիսորի հաղթանակը Visions Du Reel-ում

Visions Du Reel Եվրոպայի վավերագրական ֆիլմերի ամենամեծ փառատոներից մեկում գլխավոր մրցանակին է արժանացել լիտվաբնակ հայ ռեժիսոր Մարատ Սարգսյանի «Հայր» ֆիլմը:

Խորհրդային բանկերից ու պետական կազմակերպություններից մոտ 1 միլիոն ռուբլի գողացած Վիդաս Անտոնովը, որը համարվում է 20-րդ դարի Խորհրդային Միության ամենահետաքրքիր հանցագործներից մեկը, այսօր 73 տարեկան է, ունի 11 երեխա, 3 թոռ և նորածին որդի: «Հայր» ֆիլմը ներկայացնում է 15 տարբեր բանտերում 20 տարի անցկացրած մարդու կյանքը:

Շվեյցարիայում անցկացված փառատոնին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 3 500 ֆիլմ, որոնցից 110-ը անցել էին վերջնական փուլ:

Այս թեմայով