07 Մայիս 2013, 14:56
1298 |

Մայիսի 7-ը ռադիոյի օրն է

1895-ին այս օրը ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովն իրականացրել է առաջին ռադիոկապը' ներկայացրնելով իր զեկույցն ու աշխարհում առաջին ռոդիոսարքավորումը: Տոնն առաջին անգամ մեծ շուքով նշվել է 1925-ին, իսկ արդեն 1945-ի մայիսի 7-ին' ռադիոյի գյուտի 50-ամյա հոբելյանին, ԽՍՀՄ կառավարությունը որոշեց այն դարձնել ամենամյա:

Հայաստանում Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը սկսվել է 1926 –ին, սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երևանի ձայնը: 14-ը' Երևանում, 3-ը' մարզերում: 17 ռադիոընկերություններով Հայաստանում մայիսի 7-ը նշվում է որպես Ռադիոյի օր։ Երաժշտություն, լուրեր, ժամանցային ծրագրեր. ռադիոեթերն այսօր առավել քան երբևէ բազմազան է ու բազմաժանր: Եվ որքան էլ հեռուսատեսությունն ու համացանցը զարգանան, միևնույն է, ռադիոն իր ունկնդիրներին չի կորցնում:

Այս թեմայով