07 Մայիս 2013, 13:57
1904 |

ArmRockFest. նոր հայկական բրենդ

Ռոք երաժշտության տարբեր ուղղությունները ներկայացնող երաժիշտները մեկ բեմում. մայիսի 16-17-ը Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում տեղի կունենա առաջին ArmRockFest միջազգային ռոք մրցույթ-փառատոնը: Փառատոնի ու այն կազմակերպողների նպատակը հանդիսատեսին տարբեր ազգերի ռոք մշակույթների հետ ծանոթացնելն է: Մրցույթի մասնակիցներն առաջին օրը կներկայացնեն որևէ կատարում ռոքի համաշխարհային գանձարանից: Այստեղ կարևորը կատարման յուրօրինակությունն է: Իսկ երկրորդ օրը մասնակիցները պետք է հանդես գան հեղինակային երգով:

Իրենց մասնակցությունը փառատոնին արդեն իսկ հաստատել են' Mick Moss Antimatter (Անգլիա), Vic Anselmo (Լատվիա), The Beutified project, Empyray, Bambir, Aidin Davoudi ArtA, The Stone of Armenia project, Alin Goyan և New Wave 2010-ի «Նոր ձևաչափ» անվանակարգում հաղթողը' Katilner band.

ArmRockFest փառատոնը նախատեսվում է դարձնել ամենամյա:

Այս թեմայով