06 Մայիս 2013, 17:47
1138 |

Օլիմպիական սերը շինարարական հրապարակում

Սոչիի Օլիմպիական ավանում շինարարությանը զուգահեռ բուռն կերպով ընթանում են Տիգրան Քյոսայանի նոր ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի աշխատանքային անվանումն է «Սոչիում միշտ արև է»: Ռեժիսորը որոշել է ներկայացնել այն քաղաքը, որը պատրաստվում է օլիմպիադային, և պատմել այն մարդկանց մասին, ովքեր կառուցում են «նոր Սոչին»:

Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում ամռանը' բերքահավաքի շրջանում: Ծովի ափին վերստեղծվել է հնածեսական իջևանը: Ըստ սցենարի, կալվածքում ապրում է գլխավոր հերոսուհի Սերաֆիման' ընտանիքի հետ, որոնք գյուղական կյանք են վարում: Ֆիլմում մի քանի սյուժետային գծեր են զարգանում, որոնք միահյուսվում են մեկի'օլիմպիական օբյեկտների շինարարության շուրջ: Եվ ինչպե՞ս կարելի է առանց ռոմանտիկայի: Ֆիլմում նկարահանվում են ինչպես Մոսկվայից ժամանած, այդպես էլ տեղացի դերասաններ: Գլխավոր դերը վստահվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի շրջանավարտ Սոչիում բնակվող Արմեն Առուշանյանին: Նրան կընկերակցեն Յուրի Ստոյանովն ու Լարիսա Գուզեևան:

«Ինչ-որ անհավատալի է, որ մեր ֆիլմի դեպքերը զարգանում են օնլայն ռեժիմում: Հանգստավայրում շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, իսկ մենք ներգրավվում ենք այս գործընթացի մեջ: Դերը վերապրելն ու խաղալը շատ ավելի հեշտ է, երբ ամեն ինչ առավելագույնս մոտ է իրականությանը», – նշել է Առուշանյանը:

Այս թեմայով