04 Մայիս 2013, 12:49
1726 |

Վեպ եղեռնի մասին. ամերիկյան բեսթսելլեր

Մոսկվայում գրքի հրատարակման նախաձեռնությունը ստանձնել է «Վորակ – Մեդիա» ընկերությունը՝ Մոսկվայի հայ գործարարների աջակցությամբ: ԱՄՆ-ի առաջատար ԶԼՄ-ները վեպը ճանաչեցին 2012-ի լավագույն գիրքը, իսկ հեղինակավոր հրատարակչությունները միաձայն հայտարարեցին՝ այն պարտադիր ընթերցման ցանկում պետք է ներառվի: Վեպի գաղափարը Բոհջալյանը մշակել է 15 տարի շարունակ: Այն սիրո պատմություն է, որը տեղի է ունենում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում՝ 1915-ի ողբերգական

իրադարձությունների ֆոնին: Գրքում կատարվող իրադարձությունների վրա ազդում են հեղինակի անձնական զգացմունքները, նրա նախնիները անմիջական ականատեսներն ու զոհերն են եղել Հայոց ցեղասպանության: Արագընթաց զարգացող իրադարձություններն ամբողջովին կլանում են ընթերցողին, ինչի արդյունքում գրքից կտրվել գրեթե անհնար է:

ԱՄՆ-ի ամենաազդեցիկ հաղորդավար Օփրա Ուինֆրիի՝ Oprah.com, հայտնի կայքը այն ճանաչեց շաբաթվա լավագույն վեպ: Ահա թե ինչպես էր այն բնութագրված. «Բոլորին հայտնի «Աղախիններ» թրիլլերով Քրիս Բոհջալյանը ներկայացրեց մեզ իր հերթական զարմանահրաշ պատմությունը, սակայն մի փոքր այլ տեսանկյունից. պատմություն պատերազմի և նրա հետևանքների մասին: Մի պատմություն ամենաողբերգական իրադարձություններից մեկի մասին, նուրբ, բարդ նկարագրությամբ՝ ինչ է նշանակում ոչ միայն համբերել, այլ նաև ոչ մի դեպքում հուսախաբ չլինել»:

Այն հարցին, թե ի՞նչու է հեղինակը ընտրել հենց այդպիսի անվանում, Բոհջալյանը բացատրեց. «Այն մասնակի համեմատություն է ավազե ամրոցների և մեր ասոցիացիաների միջև, չարաճճիության և մանկական միամտության միջև: Բացի այդ ավազե ամրոցներն անցողիկ են. նրանք արագ քանդվում են»:

Հեղինակը հույս ունի, որ վեպը իր ազդեցությունը կթողնի ընթերցողների վրա. «Ես հույս ունեմ, որ ամերիկացիները մի փոքր ավելի տեղեկացված կլինեն Հայոց ցեղասպանության մասին: Նրանց մեծ մասը շատ քիչ է իրազեկված այդ ողբերգության մասին»:

Բոխջալյանի ստեղծագործությունները բազմիցս են հայտարարվել բեսթսելլերներ, իսկ նրանց հիման վրա նկարահանվել են ֆիլմեր և բեմադրվել ներկայացումներ:

Այս թեմայով