01 Մայիս 2013, 12:51
1294 |

Աննա Մայիլյանի ու Էթնո-վոկալ եռյակի համերգը Վաշինգտոնում

Հայ ազգային և հոգևոր երգերի անվանի կատարող սոպրանո Աննա Մայիլյանն ու Էթնո-վոկալ եռյակը համերգ են տվել Վաշինգտոնում: Հանդիսատեսին են ներկայացվել հայ դասական, հոգևոր և ժամանակակից երգարվեստի նմուշներ, ինչպես նաև նորահայտ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումերի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հովանու ներքո, Համազգային հայ կրթական և մշակութային միության հրավերով: 

Այս թեմայով