30 Ապրիլ 2013, 17:47
1340 |

Երգեհոնի համաշխարհային օրը Հայաստանում

2013-ին համաշխարհային հանրությունը նշում է Փարիզի Աստվածամոր տաճարի 850-ամյակը: Ստեղծման օրից հոգևոր երաժշտությունն ու տաճարի' աշխարհում լավագույններից մեկը համարվող մեծ երգեհոնն անբաժան են եղել նրա կյանքից: Տաճարի 850-ամյա հոբելյանի միջոցառումների շարքում մայիսի 6-ը հայտարարված է Երգեհոնի համաշխարհային օր:

Այդ օրը հինգ մայրցամաքների հոգևոր և համերգային սրահներում 24 ժամվա ընթացքում իրականացվելու են 850 համերգներ, հնչելու են Փարիզի Աստվածամոր տաճարում տարբեր դարերում ստեղծված և հնչած ստեղծագործություններ:

Հայաստանն' ի դեմս Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, ևս այս հսկայական մշակութային նախագծի մասնակիցն է դարձել: Մայիսի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մեր երկրի լավագույն երգեհոնահարների մասնակցությամբ տեղի կունենա Երգեհոնի միջազգային օրվան նվիրված հայաստանյան համերգը: Կնհնչի բացառապես ֆրանսիական երգեհոնային երաժշտություն' Փարիզի Աստվածամոր տաճարի երգեհոնահարների ցանկից:

Այս թեմայով