30 Ապրիլ 2013, 16:31
1276 |

«Հայացք». փառատոն` առանց օրենքների

Մայիսի 1-ին Երևանում' Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, կմեկնարկի «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը։ Այն ներառում է կարճամետրաժ ֆիլմեր առանց ժանրային և այլ սահմանափակումների: Կինոփառատոնին ներկայացված շուրջ 70 ֆիլմերից ընտրվել է և կցուցադրվի 25 աշխատանք։ Բացման արարողությանը կցուցադրվի Ուրուգվայում նկարահանված «Միասին աշխարհում» 33 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմը, որը Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկրի և այնտեղի հայ համայնքի մասին է:

Փառատոնի 5 օրերի ընթացքում լավագույններին կընտրեն հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մտահղացում», «Հանդիսատեսի համակրանք»։ Ընտրությունը կկատարի պրոֆեսիոնալ ժյուրին։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողին որոշելու համար քվեարկությունը կանցկացվի փառատոնի կայքէջում։

Փառատոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունը։

Այս թեմայով