30 Ապրիլ 2013, 16:11
1556 |

Տոն բոլորի համար

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 22-ը հռչակվել է Երկրի օր: Ամբողջ աշխարհում զանազան միջոցառումներ են անցկացվում մեկ նպատակով' ուշադրություն հրավիրել շրջակա միջավայրի խնդիրների վրա:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշակերտներն ու ուսուցիչները նույնպես որոշել էին ավելի մոտ լինել բնությանն ու կազմակերպել էին բացօթյա միջոցառում բոլոր ցանկացողների համար: Սակայն տարերքին չես հրամայի: Անձրևը ստիպեց տոնակատարությունը տեղափոխել ապրիլի 29-ին:

Երեկ Թումոյում երևանցի աշակետրտների հսկայական բազմություն էր հավաքվել: Երկրի օրը սկսվեց կենտրոնի ֆուտբոլի դաշտի երկար սպասված բացումով: Բաժանվելով թիմերի' տոնակատարության մասնակիցները մրցաշար կազմակերպեցին: Որոշ ժամանակ անց, չդիմանալով գնդակ գլորելու գայթակղությանը, դաշտ մտան նաև ուսուցիչները:

Ֆուտբոլը միայն սկիզբն էր: Կազմակերպիչները լավ էին աշխատել ու ջանացել էին գոհացնել բոլորին. օրեգամիի ստեղծման վարպետության դաս, օճառե պղպջակների գեղարվեստական բացթողում, նկարչության դաս, երաժշտական բեմադրություններ, պարանի ձգման մրցույթ և այլն:

Թումոյում Երկրի օրը իսկական տոն էր, որտեղ բոլորն իրենց զգում էին այս հսկայական ու բոլորիս կողմից սիրելի մոլորակի մի մասնիկը:

Այս թեմայով