30 Ապրիլ 2013, 14:45
1153 |

«Բարեկամության» պետերբուրգյան Գրան պրին

Հայաստանի «Բարեկամություն» պետական համույթը մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում ապրիլի 26-ից 29-ը անցկացված «Սուպեր պար' ֆոլկլորից մինչև մոդեռն» առաջին միջազգային մրցույթ-փառատոնին: Մրցույթին մասնակցում էին համույթներ Ռուսաստանից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Իսրայելից, Լատվիայից: Նման մրցակցության պայմաններում Հայաստանը ներկայացնող «Բարեկամությունն» արժանացել է փառատոնի բարձրագույն պարգևին՝ «Գրան պրի» մրցանակի:

Այս թեմայով