30 Ապրիլ 2013, 13:07
1488 |

«KUSC» ռադիոկայանի եթերում՝ Արամ Խաչատրյանի մասին

Լոս Անջելեսի հեղինակավոր «KUSC» դասական երաժշտության ռադիոկայանով Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված ծավալուն հաղորդում է հեռարձակվել, որի ընթացքում ներկայացվել է մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական ուղին, կենսագրական մանրամասներ, հնչել են հատվածներ նրա հայտնի ստեղծագործություններից:

Լոս Անջելեսում Արամ Խաչատրյանի հոբելյանին նվիրված միջոցառումները համակարգող հատուկ հանձնախումբը ներկայումս բանակցում է Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբերի և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հետ' Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա ընթացքում համերգներ և կոմպոզիտորին նվիրված դասախոսություններ կազմակերպելու ուղղությամբ:

Մինչ այդ' մայիսի 3-ին, հոբելյանական միջոցառումների շրջանակում Լոս Անջելեսում տեղի կունենա «Դիլիջան» կամերային երաժշտության փառատոնի 2013-ի եզրափակիչ համերգը:

Այս թեմայով