29 Ապրիլ 2013, 13:17
2069 |

Ֆրանսիացի ուսանողները՝ Էրեբունի թանգարանում

Ֆրանսիայի Քլերմոն Ֆեռան ճարտարապետության բարձրագույն դպրոցի 9 ուսանողներ այցելել են Հայաստան' տեղում ընտրված որևէ կառուցապատման սեկտորի օրինակով ճարտարապետական միջավայրի վերլուծություն կատարելու:

Ուսանողներն այցելել են «Էրեբունի» արգելոց-թանգարան, որտեղ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը բաց դաս է վարել: Նա ծանոթացրել է Երևանի 20-30-ականների ճարտարապետությանը, անդրադարձել խորհրդահայ ճարտարապետների ժառանգությանը: Ուսանողները դիտել են «Էրեբունի» թանգարանի հիմնական ցուցադրությունը, ծանոթացել են «Հողի հիշողությունը. Արցախ» ժամանակավոր ցուցահանդեսին:

Քլերմոն Ֆեռանի ուսանողները Հայաստան են ժամանել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հետ 2002թ. կնքված փոխհամագործակցային համաձայնագրի շրջանակում:

Այս թեմայով