24 Ապրիլ 2013, 13:15
2028 |

Բողոքի ակցիա Թուրքիայի դեսպանատան առջև

Ամեն տարի ապրիլի 24-ին Մոսկվայի հայերը կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված 1915 թվի ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս անգամ նույնպես տեղի ունեցավ բողոքի ցույց Թուրքիայի դեսպանատան շենքի առջև: Ակցիայի նպատակն էր Անկարայից պահանջել ցեղասպանության պաշտոնական ընդունում: Նմանատիպ ակցիաները մարդկության դեմ կատարված ոճրագործության մասին աշխարհին հիշեցնելու հերթական փորձերն են:

Հիշեցնենք, որ ՌԴ պետական դումայի պատգամավորները  1995-ին միաձայն քննադատեցին «եղբայրական հայ ազգի բնաջնջումն իր պատմական հայրենիքում»:

Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները Մոսկվայում սկսվել են ապրիլի 21-ից և կշարունակվեն մինչև ապրիլի 26-ը: 

Այս թեմայով