23 Ապրիլ 2013, 18:01
1423 |

Ջահերով երթ

Ջահերով երթը մեկնարկեց Ազատության հրապարակից, որտեղ հավաքված հազարավոր մարդիկ կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավանդույթի համաձայն, ջահերով երթից առաջ երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը, որից հետո սկսվեց քայլերթ դեպի Ցեղասպանության զոհերի հուշարձան։

Երևանում ջահերով երթն անցկացվում է 14-րդ անգամ: Այս ակցիան զուգահեռաբար տեղի է ունենում Հայաստանի բոլոր մարզերում՝ Կապան, Սիսիան, Գավառ, Բերդ, Իջևան, Աբովյան, Գյումրի, Հրազդան, Արմավիր, Եղեգնաձոր, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ: Ջահերով երթեր են կազմակերպվում նաև աշխարհի շատ երկրներում՝ Միացյալ Նահանգներ, Լիբանան, Արգենտինա, Իրան։

Երթին ֆիզիկապես չմասնակցողներն իրենց հերթին մեկական մոմ են վառում պատուհանագոգերին՝ ի հիշատակ ապրիլի 24-ին նահատակված անմեղ զոհերի:

Այս թեմայով