22 Ապրիլ 2013, 16:18
409 |

Թալանելով մշակույթը

Արձաններ կոտրելն ու թալանելը «բարի ավանդույթ» է դառնում. Ֆրունզիկ Մկրտչյանի ու Չարենցի «ժամանակավոր» արձանները, Հայկ Նահապետի արձանը, խեղճ Այվազովսկու վրձինն այնքան գողացան, որ վերջնականապես ձեռքը օդում մնաց, իսկ Տիգրան Պետրոսյանն էլ վաղուց շախմատի տախտակի փոխարեն հայացքը դատարկ նստարանին է հառել: Ցանկը՝ շարունակելի: Հիմա էլ հերթը Տիգրան Արզումանյանի «Լեռնցիների պարին» է հասել: Անցած շաբաթ Ֆեյսբուքի օգտատեր Տիգրան Շահբազյանն իր էջում տեղադրեց «Դվին» հյուրանոցի տարածքում տեղադրված արձանախմբի, կամ, ավելի ճիշտ, դրա մնացորդների լուսանկարը:

Քաղաքապետարանում արդարացան. արձանախումբը ժամանակին չի տեղափոխվել, «քանի որ քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամները որոշել են քանդակը տեղափոխելու նախադեպ չստեղծել, մանավանդ' «Լեռնեցիների պարը» համահունչ և ներդաշնակ է հենց տվյալ տարածքին»:

Արձանի հեղինակ Տիգրան Արզումանյանն այսօր հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել այն: Նա կարծում է, որ վնասը պետք է փոխհատուցի պետությունը և «Դվին» հյուրանոցի սեփականատերը: Ի դեպ, արձանն էսքիզ չունի, և եթե նա անձամբ չհասցնի այն վերականգնել, ապա դա անելն անհնար կլինի:
ՀՀ կառավարությունըհաստատել է «Դվին» հյուրանոցի հետ կապված պայմանագրային փաթեթը: Քաղաքապետարանը նախատեսում է պայմանագրի ավարտից հետո բանակցել սեփականատիրոջ հետ' քանդակի հատվածում պարիսպը հետ տանելու և քանդակի անվտանգությունն ապահովելու շուրջ:

Այս թեմայով