10 Ապրիլ 2013, 16:41
1986 |

«Շախտյորի» օրհներգը՝ հայերեն

Ճանաչված ուկրաինացի երգչուհի Գայտանան՝ «Շախտյորի» մոլի երկրպագու և «Շախտյոր՝ չեմպիոն» հիթի հեղինակը, խոստացել է երգել սիրելի ակումբի օրհներգը հայերեն: Խոստումը կատարելու միակ պայմանն այն է, որ «Շախտյորի» ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը գերազանցի Ուկրաինայի առաջնության ռմբարկուների ռեկորդը՝ իրացնելով 25 գոլ: Ուկրաինական ռմբարկուների ցուցակը գլխավորելու համար Մխիթարյանը պետք է ևս 2 գնդակ ուղարկի դարպասը, իսկ իր թիմի օրհներգը մայրենի լեզվով լսելու համար՝ ևս 3-ը: 21 գոլը 23 տուրում ֆուտբոլիստի անձնական ռեկորդն է: Վերջին ռեկորդակիր ռմբարկուներն են եղել Սերգեյ Ռեբրովն ու Մաքսիմ Շացկիխը, որոնք ռեկորդային 22 գոլ են իրացրել 1997-1998 և 2002-2003 սեզոնների ընթացքում: Գայտանան Մխիթարյանի օգնությունն է ակնկալում օրհներգը հայերեն թարգմանելու գործում: Փոփ աստղի կարծիքով՝ «Շախտյորի» օրհներգի հայերեն տարբերակը գեղեցիկ կհնչի, ինչպես նաև կոգեշնչի Մխիթարյանին դեպի նոր հաղթանակներ:

Այս թեմայով