09 Ապրիլ 2013, 15:57
2162 |

Իսպանաշունչ հաղթանակ

Իսպանական Կոստա Բրավա քաղաքում կայացած դասական երգի և երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնում հաղթել է հայաստանցի օպերային երգիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Կարեն Զոհրաբյանը, որը երեք երգ է կատարել: Զոհրաբյանի կարծիքով՝ հայերը հաճախ են առաջատար տեղեր զբաղեցնում երաժշտական փառատոններում, որովհետև հոյակապ դասական երաժշտական դպրոց ունեն:

Սա երգչի առաջին հաղթանակը չէ. 2012-ին Զոհրաբյանը առաջին տեղն է զբաղեցրել Բուրգասում (Բուլղարիա) կայացած միջազգային փառատոնում: Իսկ այժմ նա պատրաստվում է հաջորդ մրցույթին՝ «Մորֆեստին», որը տեղի կունենա Բուլղարիայում մայիսին:

Այս թեմայով