02 Ապրիլ 2013, 17:19
1310 |

Կծփա՞ Սևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների ցանկում

Սևանը նորից հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում։ Մեր բնապահպանները, ինչպես նաև միջազգային էկոլոգիական շարժման նախաձեռնողները շահագրգռված են, որպեսզի Սևանա լճի խնդիրները ջրի երես դուրս գան։ Սևանը տարածաշրջանում միակ քաղցրահամ լիճն է, վերջին տարիներին լճի ափամերձ տարածքները ենթարկվել են շինարարական անխնա շահագործման, ձկնատեսակների ոչոնչացման, իսկ ջրի աղտոտվածության փաստերին ամեն օր ենք առնչվում։ «Terra Viva» միջազգային շարժման նախաձեռնողներն ուսումնասիրություններ են կատարել և համոզվել, որ Սևանի խնդիրները վաղուց պետք է հայտնված լինեին միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում։

Դեռ սովետական տարիներին է որոշված եղել դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին' Բայկալն ու Սևանը համաշխարհային բնության ժառանգության արժեքների ցանկում ընդգրկելու առաջարկով։ Բայկալով հետաքրքրված ռուս բնապահպանները գործը գլուխ են բերել, իսկ մերոնք կես ճամփին կանգ են առել։ Ոչ ոք չգիտե' ինչու է նախաձեռնությունը կասեցվել։ Հիմա գործընթացը վերսկսվել է։ Պարզ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Սևանն ընդգրկելու դեպքում միջազգային կառույցները գումար են հատկացնելու լճի ֆլորոյի, ֆաունայի պահպանության համար։ Պարզ է նաև, որ որ մեր երկիրն էլ ստիպված կլինի ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշ պահանջների։ Որո՞նք են լինելու դրանք, պարզ կդառնա գործընթացի հաջորդ փուլերին, եթե, իհարկե, այս անգամ հետևողական գտնվենք ու Սևանն ընդգրկենք համաշխարհային բնության ժառանգության արժեքների ցանկում։

Այս թեմայով