06 Փետրվար 2015, 14:19
5014 |

Ներկայացվել է Shop Center հավելվածը

Փետրվարի 4-ին Freak&Cheak ակումբում տեղի ունեցավ «Սպրինտ Կենտրոն» ընկերության կողմից մշակված Shop Center հավելվածի պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում հավելվածի հեղինակները ներկայացրեցին դրա առանձնահատկությունները և արդյունավետ բիզնես հաղորդակցությունների դաշտում կիրառման հնարավորությունները: 

Shop Center հավելվածը էլեկտրոնային կատալոգ է, որտեղ ներկայացված են Երևանում գործող հանրահայտ ապրանքանիշերի խանութ-սրահները իրենց տեսականիով: 

«Shop Center հավելվածի միջոցով մենք նպատակ ունենք տեղեկատվության տարածման ժամանակակից գործիքների միջոցով հեշտացնել գնումների կատարման գործընթացը, ինչպես Երևան քաղաքի բնակիչների, այնպես էլ Երևանի այցելուների և հյուրերի համար, ձևավորել գնումների կատարման նոր մշակույթ՝ խնայելով շոփինգի սիրահարների ժամանակը»,-հավելվածի շնորհանդեսին իր խոսքում նշեց «Սպրինտ Կենտրոն» ընկերության տնօրեն Արթուր Կարճիկյանը:

Հավելվածը մշակվել է 2014-ին և նախատեսված է iOS և Android համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար, որոնց յուրաքանչյուր օգտատեր, անվճար ներբեռնելով, հնարավորություն կունենա տեղեկանալ Երևանի խանութների տեսականուն, գործող զեղչերին, ակցիաներին և նորություններին ծանուցումների միջոցով:

Այս թեմայով