11 Սեպտեմբեր 2014, 15:25
3618 |

Ամպեր, երազանքներ և քաղաք

Ամպերը չեն սիրում քաղաքը: Քաղաքներում մարդիկ փակվում են իրենց քարե տուփերում և չեն նայում երկնքին: Քաղաքներում երեխաներին մեղադրում են նրանում, որ սավառնում են ամպերում: Իսկ արդո ՞ք վատ է վերևներում սավառնելը: Չէ, որ ամպերն անուրջների կացարանն են, որտեղ հավաքվում են մեր անթև երազանքները: Փափուկ բարձեր, որոնց վրա հանգստանում են աստղերը: Դրանք ծուլորեն լողում են երկնքում բամբակե գնդիկների պես կամ հավաքվում ահեղ մութ ամբոխով ամպրոպից առաջ: Քաղաքներում մենք հաճախ մոռանում ենք ամպերի գոյության մասին, մինչդեռ երազանքի հետ հանդիպելու համար բավական է միայն բարձրացնել գլուխը: Եվ այդ ժամանակ ճերմակաբաշ ձիուկները կվերադարձնեն քեզ մանկության երևակայական աշխարհ: Աշխարհ, որտեղ ամպը կարելի է պաղպաղակի նման լիզել, վանդակի մեջ փակել կամ պարզապես ջերմորեն գրկել: Ներկայացնում ենք 10 պոզիտիվ լուսանկար, որտեղ փափուկ ամպերը կոմպոզիցիայի գլխավոր հերոսներն են:

Այս թեմայով