13 Օգոստոս 2014, 13:35
25487 |

Երևանի անցյալն ու ներկան 7 րոպեում՝ պարի լեզվով (տեսանյութ)

Երբ ինքդ քո իրականությունում դժվարանում ես տեսնել այն, ինչ արժեքավոր, հետաքրքրական, բազմաշերտ ու ապրեցնող է, հարկավոր է նույն քո իրականությունը դիտել օտարի աչքով։

3 օր ու գիշերում Ջեվան Չաուդհուրիի նկարահանած տեսահոլովակը հենց այն հայացքի արձանագրությունն է, որը նորովի է ցույց տալիս ու պատմում Երևանի մասին։ 7 րոպե 35 վայրկյան տևողությամբ սև ու սպիտակ տեսահոլովակը շատ վառ կերպով միաժամանակ ցույց է տալիս Երևանի մեկ օրն ու պատմությունը։

Ֆիլմի ռեժիսոր՝ բրիտանական Wind & Foster ընկերության հիմնադիր Ջիվան Քոուդհարին, Երևանի առօրյայի և պատմության համադրությունը ներկայացրել է պարի լեզվով, իսկ դրանում նրան օգնել են 47 պարողներ։ Նա առաջարկում է տեսահոլովակը դիտելուց առաջ մի փոքր տեղեկանալ հայոց պատմությանը. «Երևանը հնագույն քաղաքներից մեկն է, որը մինչև օրս առանց ընդհատումների հայերի բնակավայրն է ու քաղաքակրթության կրող։ Միայն ինտուիցիան քիչ կլինի Երևանի իրականությունը լիովին պատկերացնելու համար։ տեսահոլովակը դիտելուց առաջ թեթև հայացք գցեք հայոց պատմութանը»։

«Moving Cities» շաքում Երևանից բացի հայտնվել են Բրյուսելը, Փարիզը, Լոնդոնը, և սա վերջը չէ։

Աղբյուր՝ www.21tv.am

Այս թեմայով