22 Հուլիս 2014, 15:45
3560 |

Էֆեկտ դարձած դեֆեկտները

Մարդիկ տարբեր են: Ինչ-որ մեկը չի տեսնի անգամ նոր բացված ծաղկի գեղեցկությունը, իսկ մյուսի համար անգամ աղբանոցն արվեստի գլուխգործոց կթվա: Աշխարհընկալման խնդիր է: Ու քանի դեռ ոմանք անտարբեր շտապում են աշխատանքի, մյուսները փորձում են իրենց շրջապատի, քաղաքի ու փողոցի թերությունները դարձնել փոքրիկ, բայց շատ հաճելի տեսարաններ: Այդպիսիններից է Սանկտ-Էտիեն քաղաքում ապրող փողոցային նկարիչ Օակ Օակը: Իր արվեստով երիտասարդ նկարիչը փորձում է զարդարել սեփական քաղաքը՝ դրա թերությունները վերածելով արժանիքների: Եվ այնտեղ, որտեղ շրջապատը նկատում է միայն գորշ, կեղտոտ պատեր, նա տեսնում է կտավ՝ արվեստի համար: Գուցե այս օրինակը դառնա վարակիչ, և Երևանի փողոցներն էլ մի օր կոծկեն իրենց թերությունները նման արտասովոր և ուրախ տարբերակով:

Այս թեմայով