14 Փետրվար 2014, 22:55
11686 |

Նիմֆ()դժգոհները

Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանյակ» ֆիլմի ցուցադրությունը Հայաստանում տեղի չունեցավ: Այդ առիթով հայկական նիմֆ()դժգոհության ու նիմֆ()զայրույթի ցայտուն դրսևորումները շատ չուշացան:

Փետրվարի 13-ին աշխարհի բազում կինոթատրոններում Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանյակ» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունն էր: Հայաստանը չմիացավ աշխարհին. ցուցադրության իրավունք ստացած «Սինեմա Սթար» կինոթատրոնը վերջին րոպեին հրաժարվեց՝ հավանաբար զգուշանալով հանրային բողոքներից: Իսկ բողոքները շատ էին, Թրիերին մանկամտորեն պոռնոգրաֆ, իսկ նրա ֆիլմն էլ՝ այսպես կոչված «պոռնոդրամա» համարողներ երկրում գտնվեցին ավելի շատ, քան ենթադրվում էր: Ի դեպ, այդ նույն երկրում ըստ պաշտոնական վիճակագրության, 2012-ի տվյալներով Google-ում ամենաշատ որոնված բառը հենց «պոռնո»-ն էր:

Ֆիլմի ցուցադրության արգելումը հարուցեց կինոսեր հանրույթի զայրույթը: Ի հակադրություն հունգարական, լեհական կինոքննադատների հեղինակած պաստառների՝ հայերը նկարվեցին նույն ոճի մեջ, բայց այլ մեսիջով՝ արտահայտելով զայրույթ, բարկություն, զարմանք՝ ի պատասխան կինոթատրոնի անհասկանալի դիրքորոշման: Հայկական նիմֆ()դժգոհության ու նիմֆ()զայրույթի ցայտուն դրսևորումները՝ ստորև.

Այս թեմայով