30 Հունվար 2014, 16:09
3897 |

«Իմ «Ереван» ֆոտոմրցույթ

«Ереван» ամսագիրը դարձել է հազվագյուտ հուշանվեր, քանի որ այլևս չի հրատարակվում տպագիր ձևաչափով: Սակայն հիմա կարող ենք ընծայել նրան երկրորդ կյանք:

ImYerevan.com-ը հայտարարում է «Իմ «Ереван» ֆոտոմրցույթ. լուսանկարվիր «Ереван» ամսագրի սիրածդ համարի հետ ամենայուրօրինակ վայրում ու շահիր երկու iPad Air-ներից մեկը:

Լավագույն լուսանկարը որոշելիս հաշվի ենք առնելու գաղափարի յուրօրինակությունը, լուսանկարման վայրի արտասովորությունը, կատարման որակը:

Մրցույթի պայմանները
• Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել միայն մեկ լուսանկար:
• Լուսանկարվել կարելի է աշխարհի ցանկացած վայրում:
• Պարտադիր պայմաններ. կադրում պետք է լինեն «Ереван» ամսագրի կազմն ու մրցույթի մասնակիցը:
• Լուսանկարը պետք է լինի ալբոմային (landscape) ձևաչափով:

Սահմանափակումները
• Մրցույթում չեն ընդունվում պոռնկագրական, ռասիստական, քաղաքական, գովազդային բնույթի, բռնություն քարոզող ու վիրավորական լուսանկարներ:

Հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 1-ին՝ «Ереван» ամսագրի առաջին համարի հրատարակման հոբելյանին:

Մրցույթը կունենա երկու հաղթող
• Առաջինին քվեարկությամբ կորոշեն Ֆեյսբուքի օգտատերերը
• Երկրորդին կընտրի ImYerevan.com-ի խմբագրությունը: Երկու հաղթողներն էլ նվեր կստանան iPad Air.

20 լավագույն լուսանկարները կհրապարակվեն ImYerevan.com կայքում, դրանց հեղինակներն էլ կստանան խրախուսական մրցանակներ՝ ֆիրմային վերնաշապիկներ «Կթողնեմ ամեն ինչ, կգնամ Երևան» բառերով: Լավագույն լուսանկարն ընտրելիս խմբագրությունը հաշվի կառնի նաև մասնակցի ակտիվությունը կամավորական ակցիայի ընթացքում։ Հարցեր առաջանալու դեպքում կարող եք միանալ ֆեյսբուքյան բաց խմբին։

Լուսանկարները պետք է ուղարկել մինչև ապրիլի 28-ը:

Լուսանկարը վերբեռնելու համար սեղմեք այստեղ:

Մաղթում ենք հաջողությո՛ւն:

 

Այս թեմայով