23 Հոկտեմբեր 2013, 13:45
986 |

Լույս ու ստվերից անդին

Նա ֆիքսում է այն ակնթարթը, երբ ամեն ինչ խառնվում է իրար: Խոստովանում է՝ իր լուսանկարներում մարդիկ եթե ոչ տգեղ, ապա վանող ու տհաճ են ստացվում:

Յուրաքանչյուր մարդու դեմքն իր ուրվագծերով բացառիկ է և անկրկնելի: Այն ունի միայն իրեն հատուկ անհարթություններ, նշաններ, անհամաչափություններ, լույսեր ու ստվերներ: Լուսանկարչուհի Անի Խաչատրյանը նկարում է և՛ ծանոթ, և՛ անծանոթ մարդկանց: Արդեն 5-6 տարի է, ինչ զբաղվում է լուսանկարչությամբ:

«Վան Գոգ» արտ-սրճարանում բացված «Դեմք/Ստվեր» անհատական ցուցահանդեսում ներկայացված էին գլխավորապես սև-սպիտակ դիմանկարներ՝ ժպտացող ու խոժոռ, թաքնվող ու մտամոլոր: Լուսանկարչուհի Անի Խաչատրյանը համոզված է՝ ընտրությունը պայմանավորված է այս լուսանկարներում առկա ապրումների քանակով:

Երիտասարդ լուսանկարչուհին ծնվել է արվեստագետի ընտանիքում, բայց լուսանկարչության աշխարհում միանգամից չի հայտնվել. «Սկզբում լուսանկարչությանը լուրջ չէի վերաբերվում, ուզում էի զբաղվել մոնտաժով ու վիդեո-արտով: Բայց հասկացա՝ ասելիք ունեմ լուսանկարչության մեջ: Հատկանշական է թեկուզ հենց այն փաստը, որ իմ լուսանկարներում մարդիկ եթե ոչ տգեղ, ապա վանող ու տհաճ են ստացվում:

Այդուհանդերձ, ցուցադրված դեմքերը բնավ վանող չէին, ոմանք նույնիսկ գրավիչ էին: Դրանց մի մասն այնքան հագեցած էր զգայականությամբ, որ ստիպում էր իր առջև երկար կանգնել, առաջացնում «ծանոթանալու» անհագ ցանկություն:

Այս թեմայով