21 Փետրվար 2013, 15:56
2929 |

Երևանյան բեսթսելլեր

Ժամանակակից գրող և էսսեիստ Արամ Պաչյանը 2012-ին հրատարակեց իր «Ցտեսություն, ծիտ» վեպը: Գրքի գլխավորը հերոսը մի երիտասարդ է, ով բանակից վերադարձել է լուրջ հոգեբանական խնդիրներով: Նա ոչ մի կերպ չի կարողանում ազատվել իր օրենքներն ու կարգերն ունեցող փակ տարածության մթնոլորտից: «Ծիտը» հերոսի զինվորական մականունն է, ինչպես նաև նրա կատվի անունը: Հերոսը նրան հրաժեշտ է տալիս, բայց նրան թվում է, որ կրկին վերադառնում է բանակ, այնինչ նա վաղուց վերադարձել է այնտեղից: Ըստ «Արմենպրես»-ի հարցումների՝ գիրքը բեսթսելլեր է:

Արմենպրես տեղեկատվական գործակալությունը ամեն շաբաթ անցկացնում է հարցում այն մասինթե որ գրքերն են ամենալավը վաճառվումՎերջին հարցմանը քո «Ցտեսություն, ծիտ» վեպը տասը գրքից չորրորդ տեղում էրԻնչպե՞սես դրան վերաբերվում:

- Ուրախացա, որ գնում ու կարդում են, ուրեմն զուր չեմ գրել: Զարմացա, որ բեսթսելլեր են համարում մի գիրք, որը 500 օրինակով է տպագրվել: Իհարկե, միևնույն գիրքը կարող է մի քանի մարդ կարդալ` ձեռքից ձեռք փոխանցելով: Ուսանողներն ասում են, որ հենց այդպես էլ վարվում են: Բայց խոսքը ոչ թե ամենակարդացվող, այլ ամենավաճառվող գրքերի մասին: Եթե հաշվենք, ստացվում է` գիրքը գնում է 3 000-ից միայն մեկը: Տխուր է: Ի դեպ, հարցման մեջ մի նրբություն կա, որն ինձ ուրախացնում է: Տասը ամենավաճառվող գրքերի մեջ կան ոչ միայն հայ հեղինակներ՝ Կոելյո, Անդերսեն, Միլլեր և Շաֆաք: Ստացվում է`մեր` ավերակներում ստեղծվող արդի գրականությունը մրցունակ է:

«Ցտեսությունծիտ»-ը վեպ է բանակի և բանակային կյանքի մասինԱյդ թեման շատ արդիական էԻնչու՞ դու էլ որոշեցիր դրան անդրադառնալ:

- Ֆլոբերն ասել է, որ ոչ թե գրողներն են թեմա ընտրում, այլ թեմաներն են ընտրում գրողներին: Թվում է` եթե գրողը թեմային ծանոթ է, նա անպայման երբևէ այն կշարադրի: Ես բախտ ունեցել եմ ապրել բանակային կյանքով: Ինձ համար դա տղամարդկանց աշխարհ է՝ իր կանոններով, որոնք պիտի ընդունես և ենթարկվես դրանց երկու տարի շարունակ, մինչև ծառայության ավարտը: Կյանքի որոշակի ժամանակահատվածում մարդ շոկային այլաբանությունների, իրադարձությունների է հանդիպում: Ես նման իրավիճակի առջև հայտնվեցի բանակում: Ճիշտ է, նախկինում ես դրանց հանդիպել էի գրքերում, բայց այսպես` դեմ առ դեմ… Եվ հանկարծ հասկացա, որ ուզում եմ ապրածս տեքստի տեսքով շարադրել, տպագրել պատմվածքների, էսսեների, վեպի ձևով: Եվ ես դա արեցի…

Արամ, կարո՞ղ ես օրինակներ բերել, որպեսզի պարզ դառնա` ինչպիսի այլաբանությունների մասին է խոսքը:

Իհարկե… Օրինակ` հավաքվել են մարդիկ, որոնց համար միասին ուրախ է անցնում ժամանակը: Սակայն բառացի մեկ օրում աննշան իրադարձության պատճառով կարող է փոխվել նրանց մարդկային դեմքը: Ընդամենը մի քանի ժամվա, մեկ գիշերվա մեջ… Արդյունքում դու չես ճանաչի ոչ ոքի, անգամ՝ ինքդ քեզ: Սովորական կյանքում այդպիսի կտրուկ փոփոխություններ գրեթե չեն հանդիպում: Իսկ բանակում ամեն բան հնարավոր է: Այնտեղ կան օրենքներ, որոնք խախտել չարժե: Եվ ոչ ոք չգիտի ու չի ուզում իմանալ` ով է հնարել այդ աշխարհն իր օրենքների հետ միասին: Նրանք ապրում են մեխանիկորեն` ոչնչի մասին խորը չմտածելով: Ինձ ապշեցրել էր այն, թե ինչպես են մարդիկ կարողանում անգիտակցաբար ճնշել իրենց զգացմունքներն ու հույզերը: Թաքցնել տխրությունը կամ ուրախությունը, ի վերջո՝ լաց չլինել, մինչդեռ լացը մարդու ֆիզիոլոգիական ռեակցիաներից մեկն է: Ես դա դժվարությամբ էի ընկալում: Որոշ ժամանակ անց, երբ սկսեցի վերհիշել և վերլուծել, հանկարծ գիտակցեցի, որ դպրոցում էլ էր նման մի բան կատարվում: Ուղղակի փոքր ժամանակ մենք այնքան էլ դյուրընկալ չենք: Մեծանալով սկսում ենք խորանալ, գնահատականներ ենք տալիս մեր և ուրիշների արարքներին, իրադարձություններին: Եվ գալիս է մի պահ, երբ մարդկանց այլևս չենք վստահում: Հասկանում ենք` անհնար է ապրել չվստահելով, բայց դա մեզնից անկախ է ստացվում:

Չգիտեմ` կհամաձայնվես, թե ոչ, բայց ամեն գրող ունի վեպի իր սիրած հատվածը: Քո ստեղծագործության մեջ կա՞ այդպիսի կտոր:

- Այո, ինձ մոտ դրանք երկուսն են: Մի հատվածը կապված է զորամասի զուգարանը լվացող Միկի Մաուս անունով հերոսի հետ: Նա ամենածանր դրության մեջ է. նրան վանել են հասարակությունից: Եվ նա ընդունել է իր վիճակը, համակերպվել է: Իր համար միակ փրկությունն աշխատանքն է: Ամեն մարդ ունի իր աշխատանքը, դա էլ նրա աշխատանքն է: Եվ նա այն լուռ, հանգիստ է կատարում, առանց իր հասցեին հնչող վիրավորանքներին ուշադրություն դարձնելու: Նա միակ հերոսն է, որն ապրում է, որովհետև գործով է զբաղվում… Իսկ երկրորդ հատվածը կապված է այն տղայի հետ, որը հեղինակություն ունի և անընդհատ նեղացնում է Միկիին: Մի անգամ զուգարանում նրա ձեռքից պատահաբար սանր է ընկնում և տղաներից մեկը տեսնում է` ինչպես է նա այն բարձրացնում: Նման բան չպիտի լիներ: Նա տեղյակ է, որ եթե հանկարծ իմանան` իրեն շրջապատից կվռնդեն: Ու որոշում է գնալ ջրծաղիկով հիվանդի մոտ ու վարակվել: Հոսպիտալ է ընկնում և այլևս դուրս չի գալիս, որովհետև գիտակցում է` դուրս գա` Միկիի նման կդառնա: Զուգարաններ լվանալ կպարտադրեն, ինչն անել նա չի կարողանա: Նրա ամբողջ ճակատագիրը սանրի մեջ է:

Վեպը լի է բառերով և արտահայտություններով, որոնց նշանակությունը երբեմն այնքան էլ հասկանալի չէ: Դու լեզվին մեծ ուշադրություն ես դարձնում: Լեզվի մասին մտքերը տեքստին չե՞ն խանգարում:

- Ավելի շուտ դժվարություններ են հարուցում: Վեպը գրելու մեջ ամենադժվարը անհրաժեշտ լեզուն գտնելն էր: Ես երկար էի մտածում` ինչպես ընտրել և ստեղծել տեքստին անհրաժեշտ լեզուն: Հերոսները պիտի փողոցային ժարգոնով խոսեն: Եթե ես դրանից չօգտվեի` պատմությունը ճշմարտացի չէր երևա: Սակայն ոչ գրական լեզուն շատ աղքատ է և դրա միջոցով հնարավոր չէ միտքը ուզածի և զգացածի պես արտահայտել: Իսկ ոսկե միջինը գտնել երբեք չի հաջողվում: Եկավ մի պահ, երբ ուղղակի հոգնեցի փնտրտուքներից և անցա գրելուն: Ընթացքում արդեն հասկացա, որ գտա անհրաժեշտ ձևը: Այս պատմությունը միայն այսպես կարող էի պատմել:

Հիմա ինչի՞ վրա ես աշխատում:

- Հաջորդ ժողովածուի, այն համարյա թե պատրաստ է: Այն պատմվածքներ և էսսեներ է ներառելու: Չգիտեմ` գիրքը երբ կտպագրվի, բայց այն արդեն պատրաստման փուլում է:

Այս թեմայով