23 Մարտ 2019, 13:31
29076 |

ԴզումաորԴզումա

ImYerevan-ը զրուցեց երաժիշտ Հայկ Կարոյի Կարապետյանի հետ էլեկտրոնային երաժշտության, ընտրության, ազգայինի ու դզումաորդզումայի շուրջ:

ImYerevan. Ազգային մշակույթն աշխարհին ներկայացնելու համար  որպես միջոց ընտրել ես էլեկտրոնային երաժշտությունը, ինչու:

ՀԱՅԿ. Ի սկզբանե, իմ երաժշտության և ցանկացած այլ երաժշտության հիմքում ֆոլկն է: Եվ ես, 2015 թ. իմ առաջին “After Our Era” ալբոմում օգտագործել եմ միայն ֆոլկ ակուստիկ ձայներ: Հիմա արդեն սկսել եմ սիրել տեխնո երաժշտություն  ու դրան մոտիկ երաժշտություններ և ոչ միայն, ու ստացվում է այնպես, որ ես հիմա տեխնոյով էլ եմ պատմում Հայաստանի, և առհասարակ ամեն ինչի մասին: Միշտ էլ նվագել եմ այն տեսակ երաժշտություն, որն ինձ է բնորոշ: Տվյալ պահին ինձ տեխնոն է բնորոշ, ու դրանով ավելի հեշտ եմ կարողանում ներկայացնել հայկական երաժշտությունը տարբեր ազգերին:

Այդ երաժշտական ուղղվածությունը պատահական է եկել իմ կյանք: Երբ որ սկսեցի ստեղծագործել այդ ժանրում, շատ դրական արձագանքներ ստացա  շատ լուրջ մարդկանցից, ու դրանք այնքան անկեղծ էին, որ արդեն հասկանում եմ, թե ինչպիսի իվենթների մասին ենք խոսելու մի քանի տարի հետո կամ շատ ավելի շուտ:

Հայաստանում այսօր ճիշտ տեխնո է պակասում: Ինձ թվում է, որ հազարամյակներ առաջ եղել է տեխնո երաժշտություն Հայաստանում: Բնականաբար այլ մեկնաբանությամբ: Տեխնո երաժշտությունն, ըստ իս, ունի  հոգևոր արժեք ու կարևորություն: Եթե հարցազրույցի ժամանակ մարդիկ սա սլեն, կհասկանան ինչի մասին եմ խոսում:

 

ImYerevan. Արդյոք իրենց հնչողությամբ բարդ ու արտասովոր չեն ազգային գործիքները էլեկտրոնային երաժշտության մեջ դրանք կիրառե;ու համար

ՀԱՅԿ. Արտասովոր է այնքանով, որ ես էլ եմ սկսել այդ գործիքներն օգտագործել տարբեր ժանրերում: Ինձ համար, որպես երաժիշտ մեծ հաշվով ժանրեր գոյություն չունեն: Ավելի ճիշտ, դրանք շատ պայմանական են: Այնպես չէ, որ ես աաջինն եմ աշխարհում, ով ազգային գործիքներ է օգտագործում այդ ժանրի մեջ, բայց ես, դա ես եմ:

ImYerevan. Որ գործիքի ձայնն ես ամենաշատը սիրում և ինչու: Եվ Կա մի գործիք, որով դեռ չես աշխատել, բայց շատ կուզեիք փորձել:

ՀԱՅԿ. Ամեն գործիք իր բնավորությանը համապատասխան ձայն ունի, և ամեն ձայն իր գույնն ունի, իր հոտն ունի ու այդպես շատունակ: Եվ այդ ամբողջն իմ մեջ տեղավորվում է: Երազում եմ ունենալ ստուդիա, որտեղ կլինեն շատ գործիքներ, որոնցով ես տարբեր էքսպերիմենտներ կանեմ: 

ImYerevan. Հաշվի առբնելով այն, որ քո ստեղծագործություններում օգտագործում եք  ազգային գործիքներ, կարող եք ասել, որ Ձեր ոճն ավելի ընկալելի ու հասկանալի է  հայ ունկնդրին, թե այն  նույնչափ հետաքրքիր է  նաև դրսում: Կա? արդյոք տարբերություն ընկալման ու վերաբերմունքի մեջ:

ՀԱՅԿ.  Բնականաբար կա տարբերություն, քանի որ նույն գործիքները շատ մարդիկ բոլոր հնարավոր, լավ, վատ տարբերակներով օգտագործել են, արդեն հայ հանդիսատեսի մոր կան որոշակի ձևավորված կարծրատիպեր և վերաբերմունք այդ գործիքների նկատմամբ, որոնց հետ ես համաձայն չեմ եղել և չեմ լինի:Հետևաբար, դրսի հանդիսատեսը, չունենալով ոչ մի կարծրատիպ կամ վերաբերմունք այդ գործիքների նկատմամբ, ավելի ազատ և անկաշկանդ է իր ընկալման մեջ:

ImYerevan. Ինչ ես զգում նվագելու ընթացքում: Որ զգացմունքներն են ձառաջնորդում ստեղծագործելիս:

ՀԱՅԿ.  Պետք է անկեղծ լինել և սիրել, որպեսզի ապրել և ստեղծագործել:

ImYerevan.  Ինչպես կգնահատեիր էլեկտրոնային երաժշտության `  առավել լայն հասարակության կողմից  ընկալման և  դրա զարգացմանդերը Հայաստանում: Որքանով է դա կարևոր քեզ համար:

ՀԱՅԿ.  Էլեկտրոնային երաժշտության զարգացման փուլը Հայաստանում գտնվում է ընթացքի մեջ: Ունենք արդեն նույնիսկ աշխարհին հայտնի մի քանի դեմքեր: Շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանում լինի և զարգանա այդ մշակույթը, քանի որ մենք նույնպես այս աշխարհի մի մասն ենք և մեզ էլ կարևոր անցնել այս ճանապարհը:

ImYerevan.  Մի երկու խոսք Techno - յի մասին: Ինչու ես հենց այդ ժանրում նախընտրում ստեղծագործել: Եվ եթե մի քանի բառով  ոճին ոչ  շատ քաջ  ծանոթ քաղաքացուն այն ներկայացնելու լինեիր, ինչպես  այն կներկայացնեիր (բառերով. առանց նվագելու):

ՀԱՅԿ.  Այդ ժանրում էլ եմ ստեղծագործում, քանի որ համարում եմ, որ տեխնոն, դա մարմնի, հոգու և մտքի ներդաշնակություն է:

Տեխնոն դա լուրջ արարողակարգ է ինձ համար:

ImYerevan. Վերջերս Երևանում նկատվում է էլեկտրոնային երաժշտության հանդեպ հատուկ հետաքրքրություն ավելի լայն մասսանեի կողմից, քան նախկինում էր,(ասենք, 5-6 տարի առաջ): Ինչով է դա պայմանավորված:

ՀԱՅԿ. Հատուկ հետաքրքրության կա, քանի որ լայն մասսաների համար երևույթը դեռ նոր է և անծանոթ: Այդ փուլի ավարտին շատ քիչ է մնացել:

 ImYerevan. Վերջում `  բեմական անվան մասին:  DJ -  ները սովորաբար կարճ , հեշտ հիշվող անուններ են նախընտրում, իսկ դու բացառություն ես:

 ՀԱՅԿ. Նախևառաջ, ես  DJ չեմ համարում ինձ, բայց խոսք եմ տալիս մոտ ապագայում ունենալ նաև DJ set իմ իսկ track-ով: Ինչ վերաբերում է անվանս` հայրանունս միշտ ինձ հետ է լինելու, եթե նույնիսկ ազգանունս չլինի: 

 

Այս թեմայով