29 Հոկտեմբեր 2016, 15:19
3770 |

Բիլ Փլիմփթոնը՝ «ՌեԱնիմանիա» 2016-ի պատվավոր հյուր

Բիլ Փլիմփթոնն ԱՄՆ-ի ամենահայտնի, տաղանդավոր և սիրված անկախ անիմատորներից մեկն է։ Կաննի փառատոնի մրցանակակիրն երկու անգամ առաջադրվել է Օսկարի, իսկ կարիերայի սկզբում նրա նկարազարդումներն ու կոմիքսները տպագրվում էին The New York Times, Vogue, Vanity Fair և Rolling Stone հեղինակավոր ամսագրերում։ 80-ականներին ռեժիսոր-անիմատորը նկարում էր ծաղրանկարների շարք՝ MTV հեռուստաընկերության համար, այդ կերպ հաղորդելով երաժշտական ալիքին յուրահատուկ, սատիրիկ և մի փոքր սյուրռեալիստական երանգ։ 2000-ականներին անիմատորի շրջանն երաժշտական էր. 2005-ին Փլիմփթոնը ստեղծեց տեսահոլովակ Քանյե Ուեսթի և Ադամ Լեվայնի Heard 'Em Say երգի համար, իսկ 2008-ին՝ 80 րոպեանոց ֆիլմ («Հիմարներն ու հրեշտակները»), որտեղ օգտագործվել է Թոմ Վեիթսի և Մոբիի երաժշտությունը։

Լայն լսարանին Բիլ Փլիմփթոնը հայտնի է հաչող շան մասին պատմող կարճամետրաժների շարքով՝ Guard Dog, Guide Dog, Hot Dog и Horn Dog.

Այս թեմայով