03 Հոկտեմբեր 2016, 10:15
1940 |

Արմեն Ջիգարխանյանը 81 տարեկան է

Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր և թատերական մանկավարժ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է: Անվանի դերասանը ծնվել է 1935թ.-ի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում:

Թատրոնի հանդեպ սերը Ջիգարխանյանի մեջ արթնացրել է մայրը՝ Ելենա Վասիլևնան, ով մոլի թատերասեր էր և բաց չէր թողնում ոչ մի դրամատիկական և օպերային ներկայացում։

Դպրոցն ավարտելուց հետո ԳԻՏԻՍ (ГИТИС - государственный институт театрального исскуства) ընդունվելու անհաջող փորձից հետո Արմեն Ջիգարխանյանը ուղևորվում է Երևան և աշխատանքի անցնում «Հայֆիլմ» -ում՝ որպես օպերատորի օգնական։ Բայց նրան բախտ էր վիճակված դառնալ Սովետական Միության անվանի և սիրված դերասաններից մեկը:

Հենց նրան է պատկանում յուրօրինակ դերասանական ռեկորդը. իր կարերայի ընթացքում Ջիգարխանյանը նկարահանվել է ավելի քան 250 ֆիլմում:

Կինոյում դերասանը իր առաջին քայլերն արեց 1960 թվականին ՝ «Փլուզում» ֆիլմում խաղալով Հակոբի դերը, սակայն նրան հանրաճանաչություն բերեց Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը:

Ահա Ջիգարխանյանի դերակատարմամբ ամենահայտնի և սիրված ֆիլմերից մի քանիսը. 

«Եռանկյունի», 1967թ. (ուստա Մուկուչ)

 

«Տղամարդիկ», 1973թ. (Ղազարյան)

 

«Հարսնացուն հյուսիսից», 1975թ. (Սերոբ)

 

 

«Գիքոր», 1982թ. (բազազ Արտեմ)

 

«Հանդիպման վայրը փոխել չի կարելի» (Место встречи изменить нельзя),1979թ. (կուզիկավորը Կարպ, «Սև կատվի» պարագլուխը)

Այս թեմայով