17 Փետրվար 2017, 17:00
7411 |

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ. Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորը հայտարարում է մրցույթ

Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորը և «ЕРЕВАН» ամսագիրը հայտարարում են «Ազատության թևեր» արտ-ինստալացիայի դիզայն-գծագրի մրցույթ:

Արտ ինստալացիան նախատեսվում է տեղադրել երևանյան այգիներից մեկում: Այն իրենից պետք է ներկայացնի վեր հառնված թևերի տեսքով մետաղական, սակայն թեթև կոնստրուկցիա: Կինետիկ շարժի լուծումներով կոնստրուկցիայի գծագրերը ողջունելի կլինեն: Ցանկալի է, որպեսզի արձանը լինի այնպիսին, որ ցանկացած մարդ, կանգնելով թևերի դիմաց, ունենա տպավորություն` ասես այդ թևերն իրենն են:

Դիզայն-գծագրի տեխնիկական պահանջներ`
Նյութը` մետաղական

Բարձրությունը` 3 մետր և ավել

Հիմքը` շարժվող  կամ ստատիկ պատվանդան

Ոճը` ԱԶԱՏ

Աշխատանքների ներկայացման ժամկետը` մինչև  01.03.2017

Էսքիզները ցանկացած ֆորմատով ուղարկեք [email protected] էլ. հասցեին`«թեմայի» մեջ նշելով  «Ազատության թևեր»  արտ-ինստալացիա, իսկ նամակի մեջ` հեղինակի անուն ազգանուն, տարիք, հեռախոսահամար և աշխատանքի կամ ուսման վայր: Լավագույն գաղափարները կհրապարակվեն imyerevan.com կայքում և կներկայացվեն Երևանի քաղաքապետարան`տեղանքի և ինժեներական աշխատանքների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու նպատակով:

Այս պահին կա երկու տարբերակ, որտեղ մենք փորձել ենք պատկերացնել թե ինչպես կդիտվեր նմանատիպ ինստալացիան: Սակայն, եթե դուք ձեր գծագրի համար տեսնում եք այլ վայր,  ապա կարող կարող եք այն  գծագրի հետ միասին նույնպես առաջարկել: 

 

Ընտրված գաղափարի հեղինակը կպարգևատրվի 50.000 – 100.000 դր.՝ կախված էսքիզի կատարման բարդությունից, եզակիությունից և նախագծի իրականացման համար պահանջվող բյուջեից:

Մաղթում ենք ձեզ ստեղծագործական հաջողություն և վառ մտքի թռի՛չք։

 

 

Այս թեմայով