20 Սեպտեմբեր 2016, 11:51
5476 |

Անկախ Հայաստանի Կյանքն ու Կռիվը

Մեծ էկրան բարձրացավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմը` նվիրված անկախության 25-ամյակին: Տարբեր ճակատագրեր, որտեղ պատմությունը մեկն է`Արցախյան պատերազմ:

Կերպարները մարմնավորել են Անի Խաչիկյանը, Հայկ Մարգարյանը(ՀՏ Հայկոն), Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը, Սամվել Թադևոսյանը, Էլեն Սարգսյանը, Վարդան Պետրոսյանը, Հայկ Պետրոսյանը և այլք: Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը, գլխավոր պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը: Ֆիլմը նկարահանվել է ՀՀ Պաշտպանության նախարարության, Առաջին ալիքի և «Շարմ հոլդինգի կողմից՝ ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ:

Պատմությունը զուգահեռներ է տանում պատերազմի և սիրո միջև...

Ֆիլմի հերոսները Տիգրանը, Լևոնը, Արմենը և Էդուարդն են ովքեր դպրոցական տարիքից մտերիմ են եղել: Տղաներից երկուսը մասնակցում են արցախյան ազատամարտին, իրենց կյանքը վտանգելով հանուն առ հայրենիքի: Պատերազմ և սեր, սեր դեպի սիրած աղջկա հանդեպ, սեր,հավատարմություն ընկերների հանդեպ... Ֆիլմում ներգրավված էին քիչ փորձ ունեցող և միևնույն ժամանակ փորձառու դերասաններ, յուրահատուկ տիպաժով:

Ֆիլմը դիտելով հասկանում ես, որ կա ճիշտ արված քասթինգ, բավական մանրակրկիտ արված աշխատանք, սկսած առօրյա տեսարաններից մինչև պատերազմական տեսարաններ, ընտրված դերասաններ, ովքեր կարողացան ոչ գրոտեսկային ձևով վիշտն ու տխրությունը փոխանցել հուզված հանդիսատեսին...

Պատերազմական տեսարանների նկարահանման ժամանակ անբնականություն չստեղծելու և իրականության հոգեվիճակը փոխանցելու համար կիրառվել է իրական զինտեխնիկա,պայթուցիկներ, ուղղաթիռներ:

Ինչ խոսք, օպերատորական այս էսթետիկան, միանշանակ արժանի է դիտման: Ըստ իս, ֆիլմարտադրողներին կարող ենք շնորհավորել .նրանք կարողացել էին տեղ հասցնել իրենց ասելիքը: Եվ չմոռանալով , որ սա Հայկական այն ծավալուն թեման է և այն Հայկական իրականությունը որը ֆիլմում դետալ առ դետալ տեսանելի էր....

Այս թեմայով