13 Սեպտեմբեր 2016, 14:39
3998 |

Հրեշները մետրոյում (լուսանկարներ)

Բեն Ռուբինը, ով ամեն օր աշխատանքի է գնում մետրոյով, իր համար հետաքրքիր զբաղմունք է գտել. նա լուսանկարում է ուղևորներին, այնուհետև լուսանկարների վրա ավելացնում իր զվարճալի հրեշներին:

Այս նախագիծը, որ կոչվում է Subway Doodles,  Բենը ստեղծել է պատահաբար: Հերթական անգամ մետրոյով գնալիս Բենը իր պլանշետի մեջ գծագրեց մի հրեշի, և արդյունքը իսկապես հետաքրքիր ստացվեց: Այդպես նա ստեղծեց նորից ու նորից և այդպես շարունակում է արդեն մի քանի տարի:  

Հրեշները գողանում են ուղևորների սուրճը, նրանց հետ գրկախառնված քնում են, կարդում են նրանց գրքերը և կատարում են այլ զվարճալի արարքներ ամեն օր Նյու Յորքի մետրոյում:

Այս թեմայով