07 Սեպտեմբեր 2016, 19:26
2102 |

«Burning Man 2016» փառատոնի լավագույն կադրերը

Նևադա նահանգի Բլեք-Ռոք անապատում ավարտվեց Burning Man փառատոնը:

Սեպտեմբերի 5-ին Նևադա նահանգի Բլեք-Ռոք անապատում տեղի ունեցավ «Burning Man» ամենամյա փառատոնը, որի թեման այս տարի Լեոնարդո դա Վինչիի և իտալական Վերածննդի ժառանգությունն էր: Մաստակիցները` նկարիչները, գյուտարարները, ճարտարապետները և երաժիշտները ձգտում էին միավորել արվեստը ինովացիոն և տեխնոլոգիական առաջընթացի հետ` Բլեք-Ռոք քաղաքը նոր Վերածննդի էպիկենտրոն դարձնելու համար: 

Այս իրադարձությունը, որը ըստ կազմակերպիչների «ազատության և արմատական ինքնաևտահայտման հասարակության ստեղծման փորձ է», անցկացվում է ամեն տարի վերջին 3 տասնամյակի ընթացքում: Դրա հիմնադիրն է համարվում նկարիչ Լարի Խարվին: 1986թ.-ին նա իր ընկերների հետ Սան Ֆրանցիսկոյի լողափում կազմակերպում է երեկույթ, որն ավարտվել է փայտե մարդու այրմամբ: Ավելի ուշ փառատոնը տեղափոխվեց Բլեք-Ռոք անապատ, իսկ մասնակիցների թիվը 20-ից հասավ 70.000-ի: 

Բլեք-Ռոքի քաղաքը Բլեք-Ռոք անապատի մոտ 1 հեկտար տարածքն է զբաղեցնում: 8 օրերի ընթացքում դրա բնակիչներն ապրում են թրեյլերներում կամ թեմատիկ վրանային ճամբարներում, իսկ տեղաշարժվում են արտ-սայլերով կամ հեծանիվներով: 

 

 

 

Այս թեմայով