24 Օգոստոս 2016, 16:12
4972 |

Comedy Club-ի առաջին ելույթը Երևանում

Երեկ երեկոյան Comedy Club-ի տղաները առաջին անգամ ելույթ ունեցան հայ հանդիսատեսի համար:

«Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ», - և Մարտիրոսյանը հայտարարեց շոուի մեկնարկը: Հայերենով ողջյուններ և բազում այլ  ջերմ խոսքերը հանդիսատեսը միայն Մարտիրոսյանից չէ որ լսեց. գրեթե բոլորը բեմ էին բարձրանում և հանդիսատեսին պատմում այն ամենը ինչ հասցրել էին 2 օրվա ընթացքում տեսնել և սովորել Հայաստանում:

USB-ի էր այստեղ, այստեղ էին բոլորը` Նիկիտան, Ստասը, Գենան, Տուրբոն և Դյուշա Մետյոլկինը, որոնք ներկայացրին իրենց նոր տեսահոլովակները և կիսվեցին կովկասյան ռեստորան բացելու մտադրություններով:


Խմբի անդամները հայ հանդիսատեսին ներկայացան ինչպես իրենց ամենահայտնի և սիրված, այնպես էլ ամբողջովին նոր համարներով:


Չնայած շատերը տխրեցրել էր  Պավել Վոլյայի բացակայությունը, այնուամենայնիվ,  դահլիճում հումորի պակաս չէր զգացվում, և հանդիսատեսը մեծ ոգևորությամբ և բուռն ծափահարություններով վայելում էր շոուն: 

Շոուի մաս էին կազմում նաև Զուրաբ Մատուայի, Դմիտրիյ Սորոկինի և Անդրեյ Ավերինի երաժշտական համարները, որոնց հետ էր նաև Վարդան Զադոյանը, ինչպես նաև   Մարինա Կրավեցի, Անդրեյ Սկոռոխոդի, Դեմիս Կարիբիդիսի հետ համարները, և , իհարկե,   Գարիկ Խառլամովի և Տիմուր Բատրուդինովի դուետը: 

 

Այս թեմայով