03 Հուլիս 2016, 21:16
6496 |

Երևանում մեկնարկել է «1001 lucky» քաղաքային նախագիծը

Քաղաքային մտոցները (լյուկերը) մեր փողոցների անբաժան մասն են: Դրանք ամենուր են. ճանապարհին, մայթերին, քաղաքի անսպասելի անկյուններում… Եվ եթե մտոցի առկայությունը փողոցում բնական է, որովհետև այն իր գործառույթն ունի, ապա խնդիրն այլ է մայթերի և հրապարակների պարագայում: Այստեղ տեղադրված մտոցները պետք է ներդաշնակ լինեն քաղաքի դիզայնին: Մեծ հաշվով մտոցները կարող են նաև արվեստի գործեր լինել և քաղաքի տեսարժանության մաս կազմել և, ինչու չէ, դառնալ քաղաքի սիմվոլներից մեկը:

Ժամանակն է տեղափոխվել հարազատ Երևան: Մեր քաղաքը միշտ առանձնացել է հին և գեղեցիկ ճարտարապետությամբ, բայց մի պայմանով… եթե չնայես ոտքերիդ տակ, որտեղ մայթերին տեղադրված են մտոցների ժանգոտ, կեղտոտ ու անդեմ կափարիչները: ImYerevan.com-ը և Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորը որոշեցին լրացնել այս գորշ բացը և ստեղծագործական մոտեցում ցուցաբերել այնպիսի սովորական քաղաքային էլեմենտին, ինչպիսին մտոցն է:

Բացի այդ, հարց է առաջանում՝ ինչու՞ սույն օբյեկտը չի կարող կերպարվեստի համար  ինքնատիպ «հարթակ» ծառայել: Բացի այդ, փոխարինելով հին, ոչնչով աչքի չընկնող, երբեմն ճաքած ու հետևաբար նաև վտանգավոր մտոցները ժամանակակից նորերով, կարելի է զգալի արդյուքնների հասնել: Առաջին՝ գունազարդել շրջապատող միջավայրը քաղաքի բնակիչների համար, երկրորդ՝ Երևանը հաճելի և գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար և երրորդը՝ այս կերպ նպասել քաղաքային արվեստի զարգացմանը:

 

Առաջարկվել է ներկայացնել մտոցների կափարիչները 4 տարբեր ոճերով`

1. Պատմական (հին մետաղադրամների նմանությամբ կամ հայկական զարդանախշերի օգտագործմամբ)

2. Ժամանակակից արվեստ (իլյուստրացիաներ, ինչպես նաև գրաֆիկական դիզայն)

3. Նավիգացիոն (քաղաքի հայտնի և հետաքրքիր վայրերն ուղղորդող նշաններով)

4. Կրթական (հետաքրքիր փաստեր, հայտնի հայերի մտքեր և թևավոր խոսքեր)

 

Օրինակ, Ալ. Սպենդիարայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում 50 մտոց կա: Դրանց նոր գեղագիտական շունչ կհաղորդվի հայկական երաժշտության մոտիվներով: Ի դեպ, բոլորովին վերջերս հայտնվել է առաջին մտոցը, որը նվիրված է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետին:

 

Էսքիզի հեղինակ` Ալիսա Մալոյան
Էսքիզի հեղինակ` Ալիսա Մալոյան

Առջևում ` համապատասխան թույլտվության  առկայության պարագայում, նախատեսվում է նմանատիպ աշխատանքներ իրականացնել Կասկադի տարածքում  է, որտեղ նախատեսվում է մոդեռն ոճով  «վերակենդանացնել» 33  մտոց, իսկ Հանրապետության հրապարակի տարածքում հայկական զարդանախշերի շնորհիվ նախատեսվում է ցուցանմուշ կդարձնել ևս 40 մտոց:

Մտոցների կոնցեպտի վրա ցանկություն են  հայտնել աշխատելու  Երևանի  մի քանի հայտնի դիզայներներ՝ Վահան Բալասանյանը, Վաձ Ղազարյանը, Նոնա Իսաջանյանը, Վիլիամ Կարապետյանը, Ռուբեն Մալայանը, Ալիսա Մալոյանը և այլոք…

Այս թեմայով