27 Ապրիլ 2016, 21:21
1742 |

էստոնական ազգային երգչախումբը Բյուրականում էր

«Գրեմմի» մրցանակակիր էստոնական ազգային արական երգչախումբն ապրիլի 23-ին ելույթ ունեցավ Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում: Համերգը նվիրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 24-ին` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իսկ 25-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգի ծրագրում եղավ` Մարտ Սաար, Ալեքսանդեր Լաատե, Կոնստանտին Տուուրնպու, Գեյվին Բրայարս, Հենրիկ Օդեգաարդ, Ջովանի Բոնատո, Գալինա Գրիգորևա, Ջեյմս Մաքմիլան, Միխաել Պերտորիուս, Կոմիտաս Վարդապետ:

 Նշենք, որ Երգչախումբը Հայաստան եկավ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 16-րդ փառատոնի շրջանակներում:

Արդեն ապրիլի 26-ին, Էստոնական ազգային արական երգչախումբն իր գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Միք Ու`լեոյայի ղեկավարությամբ  Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում էին  հերթական ելույթով:

 

Միք Ու`լեոյային  լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայ հոգևոր երաժշտությունը մատչելի չէ երաժիշտներին, ովքեր ցանկություն ունեն կատարել այն: Ինչ վերաբերվում էր Հայոց Մեծ Եղեռնին` նա իր ուրույն տեսակետը հայտնեց, - «Սա մարդկության ամենատխուր էջերից է: Ես շատ եմ մտածել, թե ինչու ենք մենք՝ մարդ արարածներս այսքան դաժան միմյանց նկատմամբ»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Երևանյան հեռանկարներ երաժշատական փառատոնի և Բյուրականի արվեստի ակադեմիայի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր  Ստեփան Ռոսոտմյանը, - «Այս ծրագրում պիտի ներգրավվեն աշխարհի տարբեր երկրներ, որտեղ ամեն տարի այս օրերին եկեղեցիներում մեկ շաբաթվա ընթացքում կհնչի հայ հոգևոր երաժշտություն»:

Էստոնական ազգային արական երգչախումբը (Eesti Rahvusmeeskoor, հայտնի է նաև որպես RAM) հիմնադրվել է 1944թ. դիրիժոր Գուստավ Էռնեսաքսի կողմից, ով Էստոնիայի երգչախմբային երաժշտության առաջնորդն էր: Արական երգչախումբը, որը սկզբնապես երգում էր a cappella, այժմ համաշխարհային համբավ ունեցող պրոֆեսիոնալ երգչախումբ է, հայտնի կատարվող երգչախմբային ստեղծագործությունների լայն ծավալով: Վերջին հինգ տարիների ընթացքում երգչախումբը թողարկել է 3 ալբոմ, որոնցից վերջինը՝ «Դրախտում»-ը (Գալինա Գրիգորևայի երաժշտությամբ), արժանացել է պատվավոր մրցանակի և ճանաչվել 2014թ. լավագույն դասական ալբոմ։

Ներկայումս երգչախումբը ձայնագրվում է երկու ալբոմի համար, մեկն ընդգրկում է Հենրիկ Օդեգաարդի ամբողջական ստեղծագործությունները, իսկ մյուսը՝ Ջովանի Բոնատոյի և Ջովանի Գաբրիելիի երկերը։ 2004թ. RAM-ն արժանացել է «Գրեմմի» մրցանակին խմբերգային երաժշտության կատեգորիայում, Սիբելիուսի «Cantatas» (Virgin Classics) ձայնասկավառակի ձայնագրության համար, որին մասնակցել են Էստոնական ազգային արական երգչախումբը, «Էլերհեյն» աղջիկների երգչախումբը և Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը` Պաավո Յաարվիի ղեկավարությամբ: Էդվարդ Գրիգի «Պեր Գյունտի» ալբոմը, ձայնագրված նույն երաժիշտների կողմից, 2005թ. Բի Բի Սի-ի «Մյուզիք մագազինի» կողմից ճանաչվել է նվագախմբային երաժշտության լավագույն ալբոմ։ 2011–2012թթ. համերգաշրջանում Միք Ու`լեոյային    հանդես է եկել որպես երգչախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական տնօրեն: Երգչախմբի երգացանկն ընդգրկում է Վերածննդի երաժշտությունից մինչև 21-րդ դարի կոմպոզիտորների գործերը։ Էստոնացի կոմպոզիտորներից բացի, երգչախումբը կատարել է տարբեր ծրագրեր՝ Շոստակովիչից մինչև Թաքթաքիշվիլի և Բրայարսից մինչև Բոնատո։ Էստոնական ազգային արական երգչախումբը հանդես է եկել ավելի քան 6300 համերգներով Էստոնիայում, նախկին Խորհրդային Միության խոշոր քաղաքներում և տարբեր երկրներում՝ Արևմտյան Եվրոպայից մինչև Իսրայել, Կանադա և ԱՄՆ:

 

 

Այս թեմայով