18 Ապրիլ 2016, 18:31
1702 |

Արվեստն ընդդեմ պատերազմների և ահաբեկչության

2007 թ.-ից սկսած յուրաքանչյուր տարի Գյումրիում անցկացվում է «Վերածնունդ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնը: Այս տարի ապրիլի 10-ին այն մեկնարկեց արդեն 8-րդ անգամ: Մրցույթ-փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին, իսկ նշանաբանն է` «Արվեստն ընդդեմ պատերազմների և ահաբեկչության»:

«Վերածնունդ» փառատոնի  հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության մասսայականացումը, ազգերի երաժիշտների միջև նոր, ստեղծագործական և բարեկամական կապերի ստեղծմումը, այլազգի արվեստագետներին  Հայաստանի պատմաամշակութային ժառանգությանը ծանթացնելը, ինչպես նաև`  պատանիներին և երիտասարդներին իրենց վարպետությունըն ու  ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար հնարավորության սեղծելը:

Ռուս հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան Վերածննդի պատվավոր հյուրերից է: Փառատոնի բացմանը նա ներկայացրեց Բախ-Գունոյի  Ավե Մարիան: Լյուբով Կազարնովսկայան յուրաքանչյուր վերադարձը Հայաստան համարում է վերադարձ դեպի տուն, -«Ես այստեղ եմ մեծացել, իմ հայրն այստեղ է ծառայել, այստեղ եմ այցելել դպրոց ( Չեխովի անվան դպրոցը), ապրել  եմ Աբովյան 32 հասցեում... Հայաստանն իմ երկրորդ տունն է»:

Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին ռուս օպերային երգչուհին իր տեսակետն ունի,- «Պատերազմը  պետք է դադարեցնել.  ինչո՞ւ պետք է խաղաղ ժամանակ մայրերը կորցնեն իրենց զավաներին, ինչո՞ւ պիտի անմեղ  երեխաներ զոգվեն: Ամբողջ աշխարհն է այսօր ագրեսիայի մեջ է, սարսափելի իրավիճակ է ամենուր, ու եթե Կովկասում էլ պատերազմ սկսվի` երկիրը կփլուզվի: Աշխարհը ստեղծված է ստեղծագործելու, բարության, արարելո և  երեխաներ ուենալու համար: Եվ երաժշտությունը, բարությունը, սերը  համազգային լեզու են, որը թարգմանության կարիք չունեն: Ռուս և հայ ժողովուրդները միշտ միասին են եղել, Հայաստանը մեր լավագույն գործընկերն է, և մենք` երաժիշտներս,  ապարտավոր ենք անել ամեն բան,  որ Հայաստանում պատերազմ չլինի»:

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնին այս տարի մասնակցելու հայտ են ներկայացրել  ավելի քան 3000 մասնակիցներ 36 երկրից: «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի 2016թ. ամենակրտսեր մասնակիցը 5 տարեկան Միշա Ալեքսանյանն է Երևանից, ամենաավագ մասնակիցը՝ 58 տարեկան Գրիգոր Թանանյանը` Տավուշի մարզի Իջեւան քաղաքից:

Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 18 անվանակարգերով՝ դաշնամուր, լարային և փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, ժող գործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն և պարարվեստ անվանակարգերով:

Իրենց անվանակարգերում 18 բացարձակ հաղթողներին կշնորհվի մեծ մրցանակ, 47 ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկած մասնակիցներին՝ I, II, III կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում: Մասնակիցները կստանան նաև խրախուսական մրցանակներ , տարբեր դիպլոմներ:Փառատոնային օրերին ժյուրիի անդամների և նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում և Երևանում կանցկացվեն վարպետության դասեր` մրցույթ-փառատոնի մասնակիցների համար: Փառատոնի շրջանակներում կանցկացվի նաև «Մշակույթների երկխոսություն» միջազգային   10-րդ գիտաժողովը` նվիրված ՀՀ Անկախության 25 ամյակին, որին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից, գիտական կենտրոններից  և թանգարաններից:

Մրցույթ-փառատոնի մասնակիցները և հյուրերը կայցելեն ՀՀ պատմաճմշակութային վայրեր, կլինեն Երեւանում, Էջմիածնում և Ստեփանակերտում: «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները և մրցանակակիրները համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս թեմայով