22 Մարտ 2016, 19:09
2949 |

ՋՈՒՐԸ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ամբողջ աշխարհն արդեն 23 տարի շարունակ մարտի 22-ը նշում է որպես Ջրի համաշխարհային օր: 2016 թվականին Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում անցկացվում են «Ջուր և աշխատանք» խորագրի ներքո:

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ամբողջ աշխարհն արդեն 23 տարի շարունակ մարտի 22-ը նշում է որպես Ջրի համաշխարհային օր: 2016 թվականին Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում անցկացվում են «Ջուր և աշխատանք» խորագրի ներքո: «SPRING» PR-ընկերությունը իր՝ «Լինե′նք հոգատար Հայաստան» նախագծի շրջանակներում համագործակցելով «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի հետ, «Լինե'նք հոգատար Հայաստան - Ջրի համաշխարհային օր» հանրային իրազեկման արշավի միջոցով արդեն 6 տարի բարձրաձայնում և լուսաբանում է ջրի կարևորության, ջրային ռեսուրսների պահպանության և կայուն կառավարման հիմնախնդիրները:

Հաղորդավարուհի, ասմունքող Հրաչուհի Ութմազյան

 Երգիչ Արմեն Հարությունյան

«Լինե´նք հոգատար Հայաստան - Ջրի համաշխարհային օր» սոցիալական-բնապահպանական նախագիծը ոլորտի հիմնախնդիրներին անդրադառնում է, ինչպես փորձագիտական մակարդակում, այնպես էլ հեղինակային ֆոտոնախագծերի միջոցով արվեստի և հեռուստատեսության ոլորտը ներկայացնող հայտնի հանրային անձանց, հասարակական գործիչների, ինչպես նաև ջրի հիմնախնդիրները բարձրաձայնող տարբեր ոլորտների ներկայացուցիչների աջակցությամբ հանրության ուշադրությանն է ներկայացնում ոլորտի հիմնախնդիրները և ձեռքբերումները: Այս տարին ևս բացառություն չէ. Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ջրի համաշխարհային օրվան նվիրված SPRING PR-ընկերության նոր հեղինակային ֆոտոնախագիծը: Լուսանկարիչ՝ Արման Կարախանյան:

 Հաղորդավար, դերասան Հակոբ Հակոբյան

 

Նախագծի հեղինակ SPRING PR-ընկերության հիմնադիր Տաթևիկ Սիմոնյան

Լրագրող, երաժշտական պրոդյուսեր, հաղորդավար Արման Մարգարյան

 Հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյան

Երգչուհի Սոնա Ռուբենյան

Հեռուստահաղորդավարուհի, սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ, Ինգրեդիենտ նախագծի հեղինակ Վարդանուշ Պետրոսյան

Նորաձևության ոլորտի և վաճառքի խորհրդատու Համո Բաղդասարյան  

Այս թեմայով