28 Դեկտեմբեր 2015, 15:00
8493 |

10 երևանյան բարեմաղթանք

2015 թվականը բարդ տարի էր. մեկ բառով անիրական կլինի այն մեկնաբանելը: ImYerevan.com կայքի համար նույնպես եղան անկումներ և վերելքներ: Սակայն մենք այդ ամենն ընկալում ենք որպես առաջխաղացման բնականոն ընթացք: Այս տարին մենք նվիրեցինք միջավայրը փոխող քաղաքային մի քանի նախագծերի իրականացմանը` հավատալով , որ այդպես մենք ավելին կկարողանանք փոխել, քան պարզապես գրելով մեզ հուզող թեմաների մասին: Հուսանք, որ 2016 թվականին Երևանի զարգացման հետ կապված մեր և բոլոր մեր գործընկերների երազանքները կիրագործվեն: Թող Երևանը ժպտա, գեղեցկանա, բարեկարգվի, դառնա մրցունակ և ժամանակակից քաղաք: Թող երևանցիները սովորեն հարգել այն միջավայրը, որն իրենց շրջապատում է: «Երևան Փրոդաքշնս» ընկերության ամբողջ թիմն այսօր վերհիշում է վերջին տարիներին իրականացված նախագծերը և մաղթում է Ձեզ ….

Երևան ամսագիր (журнал ЕРЕВАН)
Երևան ամսագիր (журнал ЕРЕВАН)
Առաջին ցայտաղբյուրները՝ պուլպուլակները, հայտնվեցին Երևանի փողոցներում 1920-ականներին ու այդ օրից հայտնվեցին մայրաքաղաքի տեսարժան վայրերի շարքում: Երևանի ամենահայտնի ու սիրված պուլպուլակներից մեկը Հանրապետության հրապարակում է: Հեղինակը ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյանն էր, որն իր ստեղծագործությունն անվանել էր «Յոթ աղբյուր»:Հուշարձանի վերանորոգման ու վերականգման աշխատանքներն ավարտվեցին 2008-ի մայիսի 1-ին, երբ տեղի ունեցավ նորոգված «Յոթ աղբյուրի» հանդիսավոր բացումը:

Փողը միշտ չէ ընկալվում որպես վճարամիջոց: Երբեմն այն դառնում է արվեստի առարկա:Հայկական տարադրամի հուշարձանի կառուցումը վստահեցին քանդակագործ Էդուարդ Շահիկյանին: Ստեղծագործությունը տեղադրվեց ՀՀ ԿԲ շենքի առջև ազգային տարադրամի տարեդարձի օրը՝ 2008-ի նոյեմբերի 22-ին
Փողը միշտ չէ ընկալվում որպես վճարամիջոց: Երբեմն այն դառնում է արվեստի առարկա:Հայկական տարադրամի հուշարձանի կառուցումը վստահեցին քանդակագործ Էդուարդ Շահիկյանին: Ստեղծագործությունը տեղադրվեց ՀՀ ԿԲ շենքի առջև ազգային տարադրամի տարեդարձի օրը՝ 2008-ի նոյեմբերի 22-ին:
Բացարձակ մեծամասնությունը Երևանի շքամուտքերի բնավ էլ շքեղ չէ ու ընդամենը մուտք է։ Մինչդեռ շքամուտքն առաջինն է ազդարարում տուն հասնելու մասին, այստեղից է սկսվում յուրաքանչյուրիս բնակարանը։Մենք համաձայն չենք ունենալ տխուր, գորշ ու անտրամ պադեզդ, մեզ պետք է ուրախ, վառ ու լուսավոր շքամուտք։ Այդ նպատակին հասնելու համար որոշեցինք նկարազարդել երևանյան շքամուտքները։

Երբ անձրևում է, փրկությունը դալանն է: Այստեղ պատահող պատմություններն էլ են կոր և երբեք չես իմանա` ծայրերն ինչպես իրար կմիանան:Մենք նկարազարդեցինք քաղաքային դալանները` դրանց տալով նոր շունչ:
Երբ անձրևում է, փրկությունը դալանն է: Այստեղ պատահող պատմություններն էլ են կոր և երբեք չես իմանա` ծայրերն ինչպես իրար կմիանան: Մենք նկարազարդեցինք քաղաքային դալանները` դրանց տալով նոր շունչ:
Երևանի մայթերի՝ կոնցեպտուալ առումով բոլորովին նոր գաղափարը մտոցների վերաբերյալ «Երևան Փրոդաքշնս» ընկերությունը հանրության դատին էր ներկայացրել դեռ նախորդ տարի գարնանը:2016 ին ImYerevan.com կայքը կիրականացնի այս նախագծի առաջին փուլը:

Աշխարհում շատ բացահայտումներ են եղել փողի բացակայության արդյունքում։ Իսկական արարչագործությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ ցանկությունները մի քանի անգամ գերազանցում են հնարավորությունները։ Երկրագնդի ամեն մի անկյունում էլ կան մարդիկ, ովքեր ուզում են, բայց պատրաստ չեն վճարել։ Նրանց համար կա street workout համաշխարհային շարժումը, որը հիմա կա նաև Հայաստանում և  մեր ընկերության Երևան 2.0 քաղաքային ինկուբատորի նախագծերից է:

«Վերցրու՛ քեզ հետ քո բաժին Երևանը»... Այսպիսի հրավեր է անում «Երևան» ամսագիրը, որն արդեն հինգ տարի հայտնվում է մայրաքաղաքի տարբեր հանրային վայրերում՝ սրճարաններում, ակումբներում և այլն:

Երևանը կերպարանափոխվում է աչքի առաջ: Երեկվա հերոսները զիջում են այսօրվաններին: Անցյալի գիրկն են գնում դանակ-մկրատ սրողները, լուսանկարիչները, երաժիշտները, բակում նարդի խաղացող տղամարդիկ… «Հեռացող կերպարների» պակասը դարձավ այնքան զգալի, որ միտք առաջացավ ստեղծել դրանց արձաններն ու տեղադրել քաղաքի տարբեր մասերում: Այս նախաձեռնությամբ հանդես եկավ «Ереван» ամսագիրն ու տեղադրեց Երևանի կերպարներից մեկի՝ «նարդի խաղացողի» արձանը Գևորգ Քոչարի փողոցում՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի կողքին:

Ե-ն ձայնավոր հնչույթ է: Բառասկզբում և ձայնավորներից հետո այն արտասանվում է [յէ/ye], իսկ բաղաձայններից հետո` [է]: Ե տառով հայերենում շատ գեղեցիկ բառեր կան` երազել երկունք, և, իհարկե, ԵՐԵՎԱՆ:  «Հայոց գրերի երթ» արտ-ինստալացիայի նախագիծը երևանցիները կտեսնեն 2016 թվականի հունվարին:

Այս թեմայով