30 Նոյեմբեր 2015, 16:13
3271 |

Երեք կին ու մեկ տղամարդ N 707 համարում: Երևան: Պրեմիերա:

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում ներկայացվեց ամերիկյան դրամատուրգ Նիլ Սայմոնի «Կալիֆորնիական մեղեդիներ» գործի հիման վրա բեմադրված «N 707» տրագիկոմեդիայի պրեմիերան:

«N 707»  ներկայացումը բաղկացած էր տարբեր լուծումներով երեք պատմություններից: Ներկայացման գլխավոր դերակատարներն էին Լուիզա Ղամբարյանը, Ալիսա Մելիքսեթյանը և Հրաչյա Հարությունյանը, որը նաև ներկայացման  բեմադրող ռեժիսորն է:

 

Ներկայացումը «պայթեցրեց» բեմը մոդեռնիստական կահույքով, հարուստ դեկորներով և լուսային լուծումներով. այս ամենին ավելացավ ֆրենկ Սինատրայի «Նյու Յորք» երաժշտությունը, որն ուղղակիորեն ամբողջական դարձրեց  այս շոու-ներկայացումը: Հյուրանոցային 707 համարի շքեղաշուք և կոկիկ տեսքն ակյնհայտորեն  արժանացել էր հանդիսատեսի համակրանքին:

Առաջին գործողություն

Հյուրանոցի 707 համարում  բնակվում են  երեք տարբեր ճակատագրերով կանայք, երեքին էլ մարմնավորում է հանդիսատեսի և հեռուստադիտողի կողմից սիրված, գնահատված դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:

Հաննան, որ առաջին պատմության մեջ  40 տարեկան  ամուրի, լեզվանի,  դժվարությամբ զիջող, «բիզնես լեդի» է, բաժանումից հետո  կապվել է 24 տարեկան երիտասարդ տղայի հետ, որը գրում է  «Washington» թերթում: Պերճախոս կին, որ ամուսնուն  խոսքի իրավունք չի տալիս և ամեն պահը օգտագործում է խայթելու համար, և  ամուսինը՝ Բիլլին, որ, ամուսնալուծությունից հետո հետևելով առողջ ապրելակերպին, թողել էր ծխելը, չէր օգտագործում ալկոհոլ, քնելու համար հաբեր չէր օգտագործում,  նախընտրությունը տալիս էր բնական հյութերին, թեպետ սիրեկան ունենալու հարցում չէր զիջել կնոջը: Հաննայի և Բիլլի կապող օղակը նրանց 17-ամյա դուստրն էր: Աղջիկը գերադասում է մնալ հոր մոտ: Թեպետ մայրը դրա հետ այդքան էլ համաձայն չէ, սակայն  փոխզիջման է գնում և  աղջիկը մնում է  հոր մոտ:

Երկրորդ գործողություն

707 լյուքս համարում բնակվող  Սիդնեյը հոգատար, ուշադիր, սուր հումորի զգացում ունեցող, հմայիչ տղամարդ է: Նա փորձում է «Օսկար» մրցանակաբաշխություն գնալուց առաջ շքեղ, ակնհաճո զգեստով, տոնական սանրվածքով և գեղեցիկ աքսեսուրաներով զարդարված  կնոջը`Դիաննային հավատ ներշնչել, որ այդ  ճաղատ, մերկ մարդու մրցանակը նրան է շնորհվելու: Չկայացած դերասանուհու աստեղային ժամը այդպես չի գալիս. իր չիրականացված երազանքը նա խեղդում է ալկոհոլի մեջ: Իսկ ամուսինը  հերթական դասական պահվածքով փորձում է հանգստացնել  հարբած կնոջը, որ ամեն խոսքի մեջ նշում է` «Սա մեր համարը չէ»:

Երրորդ գործողություն

Երրորդ գործողությունը սկսվում է ամուսնական դվաճանության տեսարանից: 707 համարում  ամուսինը գլխացավով  արթնանում է շիկահեր, մետաքսե գիշերազգեստով աղջկա կողքին, այն էլ` այն անպատեհ պահին, երբ կինը ներս է մտնում...

Ձևավորում

Բեմն այդչափ իրական ձեևավորելու ու լուսավորելու` Հրաչյա Հարությունյանի մտահղացումը գերազանց էր իրականացված. հանդիսատեսն անմիջապես տեղափեխվում էր այդ միջավայր: Հատկապես թանկարժեք կահույքի և Ճկուն էկրանով հեռուստացույցի ընտրությունը բեմը  բավական հարուստ զարդարված  հյուրանոցի համարի էր վերածել: Ինչ վերաբերում է սյուժեին, ապա ռեժիսորը  բազմիցս ծամած և լղոզած լուծումներ չէր տվել, գովելի փաստ է: Պիեսում  հանդիսատեսին գայթակղող  հատվածները շատ էին. ուղեղ մաշող, կռվարար կանանց ձայներ չկային: Սյուժեի դինամիկ զարգացում, հետաքրքիր ու զավեշտալի երկխոսություններ և այլն: Այս ներկայացման հաջողության բանաձևը ՝  դերասան-ռեժիսոր (դերասան) շփում կար, հոգեվիճակներ էին փոխվում, ինչ-որ մի նոր կյանք էր ծնվում: Արժանի է դիտելու: 

 

 

 

Այս թեմայով