Այսօր՝ հունիսի 13–ին, «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակներում Երևանի Թումոյի այգում առաջին անգամ անցկացվեց «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը՝ «Համով–հոտով Երևան» խորագրի ներքո։
Ծրագրի ընթացքում ներկայացվեցին հայկական տոները` իրենց տոնածիսական ավադույթներով և խոհանոցով։ Միջոցառման կազմակեռպիչներ էին Երևանի քաղաքապետարանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն: Երևանցիները, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերը փառատոնի անմիջական մասնակից դարձան և հնարավորություն ստացան ծանոթանալու և համտեսելու հայկական ավանդական տոնածիսական ուտեստները: