Հայաստանում ընթերցանությունը մասսայականացնելու նպատակով Հայաստանի ժամանակակից արվեստի միությունը «Անտարես» մեդիա հոլդինգի հետ նախաձեռնեցին «Խորհուրդ են տալիս հայտնիները» ծրագիրը։ Դրա շրջանակներում հայ հայտնիները պատմում են իրենց սիրելի գրքերի մասին։
Այսօր` հունիսի 2-ին ժամը 17:30-ին «The club» սրճարանում (Թումանյան 40) «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակում երաժիշտ, հումորիստ Գարիկ Պապոյանի հետ քննարկում ենք Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» վեպը:
«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի 3-րդ փուլը մեկնարկել է Մայիսի 23-ին: Քննարկման ընթացքում գրականության թեմայով զրույցներ են տանում հայտնի երգիչ-երգչուհիները։ Առաջին հանդիպման հյուրն էր երգչուհի Սիլվա Հակոբյանը, երկրորդինը` Սոնա Ռուբենյանը:
Գարիկ Պապոյանի հետ քննարկմաննը կարող եք հետևել ուղիղ միացմամբ հենց այս էջում: