06 Մայիս 2015, 18:40
2255 |

«Երևան» ամսագրի տոնական համարի շնորհանդեսը

ՌԴ դեսպանատանը տեղի ունեցավ Ереван ամսագրի հատուկ համարի շնորհանդեսը: Այն ամբողջությամբ նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հայերի ունեցած դերին:

Լույս տեսավ «Ереван» ամսագրի նոր՝ տոնական համարը նվիրված է Հայրենական մեծ պատերազմին հայերի մասնակցությանն ու դերին: 

Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը նախագահ Վլադիմիր Պուտինի անունից շնորհեց մեդալներ Մեծ հայրենական պատերազմին մասնակցած հայ վետերաններին: 

«Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվել են 70 միջոցառումներ: 20 մլն-ից ավելի մարդ է մահացել այդ պատերազմի ընթացքում: Մենք պետք է մեծարենք նրանց, ում կյանքի գնով հնարավոր դարձավ հաղթանակել ֆաշիզմը», - նկատեց դեսպանը:

Նախագծի հեղինակ և «Ереван» ամսագրի գլխավոր խմբագիր Էդուրադ Այանյանն ասաց, որ հատուկ համարի թողարկման մտահղացումը ծագել էր դեռևս կես տարի առաջ:

«Մենք ուզում էինք զարմացնել մեր ընթերցողներին հետաքրքրիր թեմաներով, որոնք ամբողջովին կապված կլինեն Հայրենական պատերազմին հայերի ունեցած մասնակցցության հետ», - պատմեց Այանյանը: Նախագիծը կյանքի կոչվեց ՌԴ դեսպանատան և Ռուսական գիտության և կուլտուրայի կենտրոնի համատեղ ջանքերի շնորհիվ:

Ամսագրում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանին, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովին, ադմիրալ Հովհաննես Իսակովին, հերոս հայերին, պատերազմի վետերաններին: Հրապարակվել են նաև ռազմաճակատից գրված նամակներ, ինչպես նաև Հաղթանակի օրվան նվիրված մի շարք հուշարձանների լուսանկարներ:

 

 

Այս թեմայով